Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4987

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Մեղադրանք անվանված պաշտոնյայի դեմ

Քաղաքացու հաղորդագրություն

Իմ սիրելի Վարչապետ; ես շատ հարգում և գնահատում եմ Ձեր աշխատանքները։ Ձեր անսպառ եռանդի 80%ը Դուք ծախսում եք Ձեր և իմ շատ սիրելի Հայաստանի վերականգմանն ու բարգավաճմանը։1հարց։Հարգելիս ճիշտ է՞ որ Դուք մենակ եք այդ բեռը կրում։ Միթե Դուք շրջապատված չեք բավականին խելացի; խեհեմ ; Ձեզ և Հայաստանին նվիրված մարդկանցով՝ կամ կոնկրետ գիտականորեն զինված խորհրդատուներով։Ես շատ հակասական իրողություններ եմ կարդում և գտնվելով Ձեզանից և Հայաստանից հեռու այդպես էլ մնում եմ վարանմունքի մեջ։Բոլոր հարցերում։Հարց 2րդ։ Ինչու է հապաղվում Քոչարյանի դատավարությունը։Միթե չկան լծակներ; գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու։ Ով ; ով գոնե Դուք առավել շատ և փաստերով համոզված եք; որ 27ի հանցագործության հրահանգ տվողն ու պատվիրատուն ՝Քոչարյանն է։ և մի շարք լրջագույն հանցանքների հեղինակը՝ սերժ սարգսյանը։ Ինչու նման շնաձկները առ այսօր դատապարտված չեն։ Անկեղծ ասեմ՝ ինքս լինելով 68 տարեկան; լրջությամբ և խորությամբ իմ սիրելի Հայրենիքին հասցրած վիթխարի ավերածությունների և քաղաքական անբարոյական կեցվածքի ; ազգային հարստությունները հափշտակելու և յուրացնելու և տասնյակ հարյուրավոր խնդիրներին տեղեկացել եմ Ձեր շնորհիվ; Ձեր խրոխտ քայլի ՝ հեղափոխության ընթացքում և մինչև օրս։Բայց Դուք շատ ավելին գիտեք և փաստացին գիտեք; այդ դեպքում՝ 3հարց ինչու եք լռում ; ինչու վերջնական քայլերին չեք մոտենում; որպեսզի ինչպես ասում եք ՝ ասֆալռին փռեք բոլոր գողերին և թալանչիներին։ Հարց 4 Ինչու Սահմանադրական դատարանին և բոլոր այն կառույցներին ովքեր; առանցքային նշանակություն ունեն երկիրը ճիշտ և կաբոնավոր քայլերով ղեկավարելու համար; Դուք չկալանավորեցիք և չկասեցրեցիք նրանց հետագա գործողությունները և երկիրը բերեցիք Հանրաքվեի։ Հարց 5 րդ Ինչու եք խուսափում Ձեզ անձամբ և Ձեր հարազատներին վիրավորողներին օատժելուց և քրեական պատասխանատվության ենթարկելուց խուսափում։ Ես ահավոր ատում եմ այդ մարդկանց և եթե լինեի Երևանում գուցե հարձակվեի նրանց վրա։ 6 րդ հարց Դուք չեք գործակցում որևէ ազգային ազատագրական խմբակցության հչծ տ; չեք խրախուսում նրանց գործելակերպը։՞ հեղափոխությունից հետո որքան որ ես եմ ըմբռնում Դուք շատ ավելի պասիվ վերաբերմունք եք դրսևորում նախկին ռեժիմին ծառայած հանցագործների հանդեպ ; քան մինչև հեղափոխությունը։ Ինչպես կբացատրեք։ հարց 7 վերջերս իր ելույթում Քրիստինե Հալաջյանը շատ վրդովված էր խոսում; չնայած այդպես էլ յոնկրետ չըմբռնեցի ինչի նասին էր ակնարկում; բայց հասկացա հենց այնպես չէր զայրացել։ հարց8 րդ Դուք ինչպթս եք վերաբերվում Արցախի նախկին իշխանավորներին։ Եվ ինչու ; որպես մեր երկրի Վարչապետ չեք ցանկանում Ձեր ձեռքում ունենալ կառավարման ողջ լծակը; եթե ասում եք՝ Արցախը Հայաստան է և Վերջ։ Հարց 9։ Իսկքպես Դուք բացարձակապես համամիտ եք; որ բանակում տեղի ունեցող երևույթները Ձեր բնութագրմամբ; սոսկ ընտանեկան դաստիարակության հետևանքներ են; այնտեղ չկան խորքային արմատներ; չկան թաքնված վտանգներ; հակապետական; հակահայկական խնդիրներ մեր կառավարությանն ու ժողովրդին ուղղված։Հարց 10 Դուք իսկապես դեմոկրատական լուծումների կողմնակից եք; թե դա այն պետությունների թելադրանքն է; ովքեր Ձեզ ծափահարում են։ Ես արդեն եկել եմ այն կարծիքի; որ Նիկոլ Փաշինյանը ուզում է իր սուրը վայր նոտել և հագնել հոգևոր հոր հագուստ; որի հետ ոչ մի կերպ համաձայն չեմ։ 10 հարց Դուք չեք զգում; որ Ձեր քաղաքական թիկունքը բավարար ամուր չէ։ ինչպես եք ցանկանում ամրանալ։ Միայն ոչ վստահությամբ; ինչպես դրսևորեցիք Արթուր Վանեցյանի; Օսիպյանի և մի շարք գործիչների հանդեպ։ 11 հարց ինչու չեք ցանկանում որոշ խելացի մարդկանց առաջ քաշել; Ձեզ գոնե սատարելու համար։Քաղաքագետ՝ Լեվոն Շիրինյան; փաստաբան ՝ Մարինա Պողոսյան։ Անդրանիկ Քոչարյան։ Եվ իմ վերջին հարցը; ինչու Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ թոշակառուներին չեք ընդառաջում; տեխնիկայով զինված այս դարաշրջանում թոշակները վճարել առանց այլևայլ քաշքշուկների։Չէ որ ինքնաթիռի արժեքը կազմում է մեր երկու ամսվա և ավելին թոշակը։ Դուք կարծում եք; բոլորն են հարուստ և ճոխ ապրում; որ իրենց թույլ տան այդպիսի շռայլ ծախսեր։ Ես ամենադառը դատող մարդկանցից մեկն եմ; բայց երբեք չեմ սիրում մուրալ; այլ ինչ որ իմ տարիների աշխատանքով արժանի եմ ; թող ստանամ առանց գալ ու գնալու։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկանալ; հայ կենսաթոշակառուն կարող է իրեն անկյուն ձեռք բերելու համար Հայաստանում հիպոթեքային վարկից օգտվել։ Խնդրում եմ ժամանակ առ ժամանակ ականջալուր լինել Ձեզ շատ սիրող և Ձեզ համար և իմ սիրասուն Հայրենիքի համար աղոթող քաղաքացիների հետ ունենալ այսպիսի հարց ու պատասխանի հնարավորություն։

Ամփոփում

Վերանայման պատճառ Մեղադրանք անվանված պաշտոնյայի դեմ
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Կենսաթոշակներ · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի հասանելիություն և գրավ
Վայրեր
Հայաստանի սահմաններից դուրս · Հայաստանում
Ազդված խմբեր
Թոշակառուներ · Տարեցներ

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Բացել խնդիրը →
  • 02

    Կենսաթոշակներ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԿենսաթոշակներ

    Վայրեր: Հայաստանի սահմաններից դուրս

    Ազդված խումբ: Թոշակառուներ · Տարեցներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Վարկի հասանելիություն և գրավ

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի հասանելիություն և գրավ

    Վայրեր: Հայաստանում

    Ազդված խումբ: Թոշակառուներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է