Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4969

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Ողջույն մեծարգո և մեծահոգի պարոն վարչապետ, վստահ եմ որ դուք հայրենասեր ու ազգանվիրյալ ՄԱՐԴ եք և ղեկավար, չգիտեմ վերջին մարդահամարի տվյալներով քանի մարդ է ապրում Հայաստանում՝ իհարկե մինուս ծախված դավաճանների, չնայած որ ժառանգել եք թալանված երկրի ղեկը և մի 70% աղքատ, գործազուրկ ու վարկերի տակ ճռռացող ժողովուրդ, բայց պատրաստ եք բոլորին օգնել, հարց՝ ինչով կարող ենք մենք՝ հեղափոխությանբ ոգևորվածներս օգտակար լինել մեր երկրի բարգավաճմանը, չեմ ուզում վերհիշել խեցգետինն ու գայլաձուկը առակը, ուղղակի ուզում եմ ապրել իմ երիրում իմ սիրելի ընտանիքի հետ միասին, որտեղ կլինի կարգ ու կանոն, օրենքը կգործի բոլորի համար բացառապես հավասար, կլինի տրանսպորտ որ կերթևեկեն ըստ չվացուցակի և որոնց վարորդները կլինեն կոկիկ հագնված ու սափրված առանց ալկոհոլ օգտագործելու և վարելու ընթացքում ծխելու, աշխատաշուկայում կլինի աշխատանքի ընտրություն առանց քավոր սանիկ եգան ախպոր տղա թաղի տղա հասկացողության և ամենակարևորը տարիքը չլինի մինչև 35տարեկան։ Կենտրոնական բանկի կողմից չտրվեն արտոնագրեր վարկային կազմակերպություններին որոնք առանց խղճի խայթի գիտակցելով ժողովրդի վիճակը տարեկան՝120 ից մինչև 300%գումար են տրամադրում։ Ուժեղացված հսկողություն անցկացվեն Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հանրապետության ողջ տարածքում։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի անկախ թե որ կուսակցության գաղափարակիրն է, որ խավին է պատկանում, իհարկե ցանկալի կլինի որ ահռելի դասակարգում չլինի, պետք է հարգեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքները։ Միայն կարգ ու կանոնն ու խստությունը կարող է բարձրացնել կյանքի մակարդակը, իհարկե հիմնվելով վերը նշված կետերի։ Այսքանին հասնելուց հետո ոչ ոք Ձեզանից օգնություն չի խնդրի։

Ամփոփում

Թեմաներ
Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Հանրային տրանսպորտ · Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Տոկոսներ, վճարներ և տույժեր · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Ոստիկանություն և հանցավորություն
Ազդված խմբեր
Աշխատունակ տարիքի չափահասներ · Գործազուրկներ · Վարկառուներ / պարտապաններ

Lsum-ը գտել է 4 խնդիր

  • 01

    Հանրային տրանսպորտ

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններՀանրային տրանսպորտ

    Բացել խնդիրը →
  • 02

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Ազդված խումբ: Աշխատունակ տարիքի չափահասներ · Գործազուրկներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Տոկոսներ, վճարներ և տույժեր

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՏոկոսներ, վճարներ և տույժեր

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →
  • 04

    Ոստիկանություն և հանցավորություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունՈստիկանություն և հանցավորություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է