Skip to content
← All requests

Request #5561

Social comment · 06 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Հարգելի պարոն Վարչապետ նախ և առաջ Շատ շնորհակալ եմ ձեր քրտնաջան աշխատանքի համար։ Դուք եք մեր հույսն ու հավատը։ Հարգելի Վարչապետ կցանկանայի իմանալ երբ են մարդասիրական օրենքները գործելու ծննդատներում? Մինչ այսօր ՀՀ֊ում ծնողները իրենց մեռելածին երեխայի մարմինը ստանալու իրավունք չունեն։ Ծննդատներում մեռելածին երեխա ծննդաբերելուց հետո, ծնողներին թույլ չեն տալիս հրաժեշտ տան իրենց երեխային։ Ծնողները իրավունք չունեն հուղարկավորել իրենց մեռելածին զավակին։ Մեռելածին երեխայի ծնունդը գրանցելու իրավունքը տրված է ոչ թե ծնողներին այլ միայն ծննդատան աշխատակցին։ Ծննդաբերության ընթացքում ծննդկանի հարազատներից ոչ ոք չի կարող ներկա գտնվել և հետևել ծննդաբերության ընթացքին։ Ծննդատներում ներկա գործող օրենքները , ընդանրապես մարդասիրական չեն և հասարակ քաղաքացիների շահերը չեն պաշտպանում։ Տարիներ շարունակ ծննդատները գործել են այս ներկա օրենքներով։ Այդ պատճառով այսօր Հայոց Մայրերը պայքարում են իրենց զավակներին գտնելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Healthcare → Maternal and child health
Affected groups
Parents

Lsum found 1 issues

  • 01

    parents denied rights to receive, bury, or register stillborn children, seeking humanitarian legal reforms to medical protocols

    HealthcareMaternal and child health

    Affected group: Parents

    Open issue →

Routed to