Skip to content
← All requests

Request #1186

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն վարչապետ, Ձեր խոսքում նշել եք, որ 04.04-ի դրությամբ կորոնավիրուսի արձանագրված 770 դեպքից 500-ից ավելին ոչ մի ախտանշան չունի, այսինքն առնվազն 64%-ը, մահացությունը կազմում է 0,9%: Համոզված եմ, որ տաքություն ունեցողների մեծամասնությունը ևս բարդություններ չունի (այսինքն օրգանիզմը նորմալ իմունային արձագանք է տալիս, ինչը կարևոր է հակամարմինների ձևավորման համար), այսինքն այդ մարդիկ կարող են բուժվել տնային պայմաններում: Նախորդ պաշտոնական գրառումների համաձայն բարդություններ ունեցողների թիվը մոտ 4% է կազմում (ավելի խորը վերլուծությունների համար տրամադրեք թե բարդություն ունեցողների թիվը, թե թեթև ախտանշաններ ունեցողների, նաև մահվան պաճառների վերլուծություն է պետք անել, և պարզել վարակելիության աստիճանը): Եթե մեկ տվյալ եք բերում, որ 21 օր հիվանդի հետ նույն սենյակում գտնվելով մարդը չի վարակվել, շատ կարևոր է պարզել վարակելիության աստիճանը: Այսպիսով, կարևոր է ոչ միայն դեպքերի բացահայտման վերլուծություն անել, այլև արդեն իսկ հայտնաբերված դեպքերի: Առկա տեղեկատվության այս պարզ վերլուծությունը՝ հիվանդության ընթացքի և առաջացող բարդությունների մասին թերի տվյալներով հանդերձ, ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա արտակարգ իրավիճակը դադարեցնել: Նշեմ նաև խնդիրները, մեր կազմակերպության շահառուներից (ՄԻԱՎ-ով ապրող, տուբերկուլոզ ունեցող և վերապրած մարդիկ) առնվազն 50 ընտանիքի չենք կարողանում սննդով ապահովել, պարետատան հետ կապվել թեժ գծով ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ: 5 օր շարունակ զանգում եմ: Այդ մարդկանց օրահացի ապահովման խնդիր կա այսօր, մինչև կառավարության ծրագրերը սկսեն գործել: Եվս մեկ առաջարկ ունեմ կապված սոցիալական ծրագրերում ընդգրկելու հետ: Անձամբ արդեն քանի մարդու սննդի փաթեթներ եմ տրամադրել, ու մարդիկ անհանգստացած են, որ չեն կարող օնլայն լրացնել, քանի որ տարրական գիտելիքներ այդ առումով չունեն: Առաջարկում եմ ակտիվացնել սոցիալական աշխատողների, խորհրդատուների ինստիտուտը: Միգուցե կորոնավիրուսի ֆոնդից հնարավոր կլինի աշխատավարձ տրամադրել այդ մարդկանց, որոնք էլ կաջակցեն օնլայն հարթակում գրանցվել սոցիալապես անապահով մարդկանց, ովքեր չունեն հմտություններ, կամ ռեսուրսներ դա անելու: Այնուամենայնիվ հարցերս հետևյալն են, արդյո՞ք իրականացվում է դեպքերի վերլուծություն: Քանի՞ մարդ ունի բարդություններ, Քանի՞ մարդ ունի թեթև ախտանշաններ, Ինչքա՞ն է կազմում վարակելիության աստիճանը: Առկա՞ է արդյոք մահվան դեպքերի վերլուծություն (մահվան դեպքերից քանիսն է պայմանավորված կորոնավիրուսից առաջացած բարդություններից): Արդյո՞ք կորոնավիրուսի ֆոնդից սննդային փաթեթների տրամադրում սոցիալապես անապահով, հաշմանադամություն ունեցող, միայնակ մայրերի, բազմազավակ ընտանիքների, օրավարձով աշխատող մարդկանց նախատեսված է: Ինչպե՞ս կարելի է լուծել ամեն օր մեզ դիմող, օրահացի կարիք ունեցող մարդկանց սննդով ապահովելու հարցը, եթե պարետատն սոցիալական բաժնին ընդհանրապես միանալ հնարավոր չի:

Overview

Topics
Healthcare → Public health emergency · Social protection and family → Emergency assistance · Public administration and governance → Public service applications
Affected groups
People with chronic illness · Low-income households

Lsum found 3 issues

  • 01

    Request for detailed COVID-19 epidemiological data analysis and a proposal to end the state of emergency

    HealthcarePublic health emergency

    Open issue →
  • 02

    Inability to secure emergency food aid for 50 families of HIV/TB patients due to an unresponsive hotline

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: People with chronic illness

    Open issue →
  • 03

    Vulnerable citizens unable to apply online for COVID-19 social support programs due to low digital literacy

    Public administration and governancePublic service applications

    Affected group: Low-income households

    Open issue →

Routed to