Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4097

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարեւ ձեզ պարոն Փաշինյան։ Ասում են գազը կարող է թանգանա Հայաստանի սպառողի համար, որովհետև Ռուսաստանի վիճակը ծանր է։ Չեմ ուզում Հասկանալ, Ռուսաստանը ծանր վիճակում է դա որն է? Կարողա իրա վիճակը ավելի վատանա, Մեզանով, գազը թանգացնելով պտի լավ վիճակում լինի? Դե որ մեզանով պտի հարստանա, մեր ժողովրդի հաշվին, որը էլ ապրելու հնար չունի, գազի թանգացումով ամեն ինչ կթանկանա։ Եթե մեր ազգի լավը չի ուզում, թող ավելի վատ լինի իրա համար։ Ոչ մի թանգացուուում !!!! Հլը Հայաստանը ծրագիր մշակի ազգաբնակչությանը արևային էներգիա մատակարարի էժան, հարմարավետ պայմաններով, էլ ով է գազ օգտագործողը։ Էդ ժամանակ ինքը կխնդրի որ կոպեկներով առնենք։ Այս ինչ գերություն է? Փողը քչանում է, թույլ օղակն էլ մենք ենք, հա? Համաշխարհային մասշտաբով մի ձև չկա այդ պայմանագիրը չեղյալ համարելու։ Ամեն ինչին ձեւ կա դրան չկա? Գազ գնել նրանից, ումը համ որակ ունի համ էլ էժան է։ բնակչությանը տրամադրվող Գազը որակ էլ չունի, 1 բաժակ ջուրը 10 րոպեից շուտ չի եռում եւ այլն։ Հնարավոր չէ արդյոք գազի պայմանագիրը չեղյալ համարել։ Ամեն հարցում գտնում ենք ելք խելքով, այս հարցը լուծելի չէ? Շնորհակալություն ուշադրության համար

Ամփոփում

Թեմաներ
Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Էներգիա, գազ և ջեռուցում
Ազդված խմբեր
Սպառողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Էներգիա, գազ և ջեռուցում

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններԷներգիա, գազ և ջեռուցում

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է