Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #995

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ ։Ուշադիր հետևելով կառավարության կողմից ընդունված որոշումների ցանկին ոչ մի որոշման մեջ չենք հանդիպում կետեր որոնք վերաբերվում են այն սոցիալական խավի մասին ,ովքեր մեր ընտանիքի պես ունեն ընտանեկան փոքրիկ արտադրություն ,որով և հոգում են իրենց առօրյա կարիքները սակայն ոչ մի տեղ գրանցված չեն։Բայց բանկերից վերցրել են վարկեր և բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները։Մենք նույնպես երիտասարդ չենք ես 41 տարեկան եմ իսկ ամուսինս 50 և ունենք երկու անչափահաս երեխա 10 և12 տարեկան։Մենք դիմում ենք ներկայացրել օնլայն համակարգով Վարչապետի աշխատակազմ այնտեղից այդ դիմումը վերահասցեավորվել է Էկոնոմիկայի նախարարություն և մինչ օրս ոչ մի պատասխան։Ի՞նչ անեն մեզ պես հազարավոր ընտանիքներ ովքեր հայտնվել են այս ծայրահեղ ծանր կացության մեջ։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն · Հանրային կառավարում → Բողոքարկումներ և գործերի վերանայում
Ազդված խմբեր
Ոչ ֆորմալ աշխատողներ · Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես · Վարկառուներ / պարտապաններ · Երեխաներ · Ծնողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՄիկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Ազդված խումբ: Ոչ ֆորմալ աշխատողներ · Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես · Վարկառուներ / պարտապաններ · Երեխաներ · +1

    Բացել խնդիրը →
  • 02

    Բողոքարկումներ և գործերի վերանայում

    Հանրային կառավարումԲողոքարկումներ և գործերի վերանայում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է