Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5698

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն
Պատասխանի նախագիծ

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ պարոն վարչապետ. Հուսով եմ լավ եք. Անկեղծ ասած հույս չունեմ, որ կարճ ժամանակում գրածս հազարավոր "like" եր կհավաքի և կկարդաք, բայց օգտվելեով ընձեռնված հնարավորությունից գրում եմ... Բազմաթիվ հարցեր ունեմ, բայց մինչ այդ մի առաջարկ. Չունեմ ֆինանսական միջոցներ, բայց ես, ևս ցանկանում եմ օգնության ձեռք մեկնել Ձեզ, մեր երկրին, մեր ժողովրդին այս ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար: Ունեմ բարձրագույն կրթություն, լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, վարորդական փորձ...ինչով կարող եմ օգտակար լինել: Նաև առաջարկում եմ հնարավորինս շտապ ստեղծել բազմաբովանդակ, բազմապրոֆիլ մի համազգային, համապետական ծրագիր, հարթակ, որտեղ կներգրավվեն բոլոր նրանք ովքեր կցանկանան այս դժվարին ժամանակներում ինչ որ ձևով, թեկուզ տանից, օգտակար լինել համաճարակային վիճակը, ճգնաժամը միասնական հաղթահարելու համար և, ինչու չէ, հետագայում էլ կարելի է շարունակել այդ ծրագիրը։ Համոզված եմ կգտնվեն հազարավոր մարդիկ ովքեր պատրաստ կլինեն իրենց առօրյաից թեկուզ մի փոքր ժամանակ անհատույց տրամադրել այս համընդհանուր նպատակի համար: Հիմա փորձեմ կարճ ձևակերպել հարցերս. ՎԱՐԿԱՅԻՆ ՀՍՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ Երբ եք վերջ տալու հանրապետությունում գործող մի շարք վարկային կազմակերպությեւնների և բանկերի վաշխառուական գործունեությունը? Անգամ այս օրերին կան բանկեր և վարկային կազմակերպություններ, ովքեր չեն ուզում մտնել դժվար վիճակում հայտնված մարդկանց դրության մեջ։ Եթե հարկ լինի կարող եմ կոնկրետ օրինակներ բերել։ ----------- ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՍՊՎԱԾ՝ Հնարավոր չի արդյոք սոցապ նախարարության գործունեությունը ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնել? Հազարավոր մարդիկ կան ովքեր իրական նպաստի կարիք ունեն, բայց չեն ստանում, և նրանց փոխարեն այդ նպաստներից օգտվում են ավելի ապահով վիճակում գտնվող մարդիկ։ --------------- ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ Մեր երկրում մանկավարժների, հատկապես դպրոցներում աշխատող, մեծ մասը ապրում է, մեղմ ասած, սոցիալապես վատ վիճակում. Այն ինչ նրանք պարտավոր են ապրել բարեկեցիք կյանքով: Չեք ուզում էականորեն բարձրացնել մանկավարժների աշխատավարձը, որի արդյունքում նաև հնարավոր է դպրոցներում շատանան տղամարդ ուսուցիչները. Կարծում եմ տեղյակ եք, որ հանրապետության յուրաքնչյուր դպրոցում աշխատում է 2 ից 3, լավագույն դեպքում 4 տղամարդ։ Երեխսները մինչև չափահաս դառնալը դաստիարկվում են նաև դպրոցում, իսկ այդ գործում շատ կարևոր է նաև տղամարդ մանկավարժների մասնկացությունը։ -------- Խնդրում եմ պատասխանեք. Շնորհակալություն

Ամփոփում

Հրատապություն Ցածր
Հաստատման մակարդակ Էական վերանայում
Պատասխանի ժամկետ (օր) 20
Առաջարկվող ալիք Հրապարակային պատասխան
Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Եկամտի աջակցություն · Կրթություն → Ուսուցիչներ և կրթական անձնակազմ
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Նպաստառուներ · Ուսուցիչներ

Lsum-ը գտել է 4 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Բացել խնդիրը →
  • 02

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →
  • 03

    Եկամտի աջակցություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԵկամտի աջակցություն

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Նպաստառուներ

    Բացել խնդիրը →
  • 04

    Ուսուցիչներ և կրթական անձնակազմ

    ԿրթությունՈւսուցիչներ և կրթական անձնակազմ

    Ազդված խումբ: Ուսուցիչներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է