Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #561

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգանքներս Պարո՛ն Փաշինյան։ Խոսքս վերաբերվում է varks.am վարկային կազմակերպությանը։ Մինչ խնդրանքս հայտնելը կփորձեմ Ձեզ հակիրճ տեղեկացնել նրա վճարման կարգը. Վարկի գումարի 6% ֊ ը վճարելով երկարացնում ես նրա տևողությունը 7 օրով (մայր գումարից մարում չի գնում միայն հերթական վճարման օրն է երկարացվում)։ 9%֊ը 14 օր երկարացնելու և 15%֊ը 30 օրով հետաձգելու համար։ (Այս ամենից զատ դեռ ամբողջ գումարը պետք է վերադարձվի) Ես կոնկրետ իմ օրինակով եմ ասում, վերցրածս գումարի կրկնակիից ավելին վճարել եմ երկարաձգելու համար և ըստ էության վերցրածս ամբողջ գումարի չափով հետ եմ վերադարձրել կազմակերպությանը։ Թվային օրինակով ասած` 100,000 դրամ վերցնելով և այն 15,000 ամսեկան վճարելով մեկ տարուց ավելի, վերադարձրել եմ վարկի ամբողջ գումարից ավելին։ Կարծում եմ հնարավոր է համաներվեն այս վարկերը։ Ուղղակի խնդրում եմ Ձեզ, Պարո՛ն Փաշինյան, եկող շաբաթվա լուծարման նիստում բարձրացնել այս հարցը։ Հաճախորդների մեծամասնությունը երկարացումների վճարով արդեն հետ է վերադարձրել վերցված գումարի չափով, խնդրում եմ միջնորդեք նորից ամբողջ գումարը չվճարենք, իսկապես անելանելի վիճակում ենք հնարավորություն չունենք։ Կանխավ շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Տոկոսներ, վճարներ և տույժեր
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Տոկոսներ, վճարներ և տույժեր

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՏոկոսներ, վճարներ և տույժեր

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է