Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5572

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ, ես մի հարց ունեմ․ Դուք երբ եկաք իշխանության, բարձրաձայն գոչում էիք, որ ժողովուրդը ճռռում է վարկերի տակ, այն վարկերի, որ ստիպված էր վերցնել գոյություն պահպանելու համար, իսկ վարկերը բնականաբար տալիս էին այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք պատկանում էին քրեաօլիգարխիային, այսինքն, ժողովրդից գողացած գումարները ժողովրդին վարկով տալիս էին, հետո ժողովրդից տոկոսներ վերցնելով իրենց ստրուկն էին դարձնում։ Հարցս․ ինչու դա հաշվի առնելով չեք զրոյացնում ժողովրդի վարկային պատմություններն ու ինչու՞ սնանկ ժողովրդին չեք տալիս հնարավորություն ֆինանսապես առողջացման։ Այսօր մարդը ստանում է 100000 աշխատավարձ և քանի, որ ունի պարտք, ուղիղ 50 տոկոսը ԴԱՀԿ-ն գանձում է, էլ չասեմ, որ բանկերն էլ տոկոսները չեն կանգնեցնում։ Ինչու՞ պետությունից գողացած գումարները վերադարձնելուց հետո դրանցով չեք փակում մարդկանց վարկերը։ Ու չասեք, դա անհնարին է, հավատացեք, շատերը կթողնեն երկիրը կգնան միայն այն հիսթափության պատճառով, որ Հայաստանում ողջ կյանք իրենց չի բավականացնի այդ պարտքերը փակելուն և ցանկացած այլ երկրում մաքուր էջից կարող են իրենց կյանքը դասավորել։

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկային պատմություն և սև ցուցակ · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Դատարաններ և իրավաբանական օգնություն · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Աշխատողներ

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Վարկային պատմություն և սև ցուցակ

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկային պատմություն և սև ցուցակ

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →
  • 02

    Դատարաններ և իրավաբանական օգնություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԴատարաններ և իրավաբանական օգնություն

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է