Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5463

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պրն. Փաշինյան խնդրում եմ պատասխանել Համաշխարհային էներգետիկ համակարգում վերջին իրադարձությունների արդյունքում նավթի և գազի գները կտրուկ նվազել են: Ուստի, հայտնի է, որ ռուսական «Գազպրոմ»-ը եվրոպական շուկա իր բարձր կալորիականությամբ 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 95-100 դոլարով: Մինչդեռ, Հայաստան տարիներ շարունակ ներմուծվում է ավելի ցածր կալորիականությամբ, այսինքն ավելի ցածր որակի գազ՝ 1000 խորնարդ մետրը 165 դոլար արժեքով: Նկատենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որևէ լծակ չունի ինքնուրույն նվազեցնելու գազի գինը, քանզի սահմանին ֆիքսած գինը միշտ եղել է «քաղաքական» գին՝ երկու երկրների լիդերների պայմանավորվածության արդյունք: Այս իրավիճակում հստակ ի՞նչ քայլեր է նախաձեռնել Հայաստանի բարձրադիր իշխանությունը սահմանի վրա գազի գնի նվազեցման նպատակով: Չէ որ այս դեպքում խնդիրը թողնելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուսերին Հայաստանի տնտեսությունը հետագայում կհայտնվի լուրջ ճգնաժամի մեջ: Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Էներգիա, գազ և ջեռուցում
Վայրեր
Հայաստան

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Էներգիա, գազ և ջեռուցում

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններԷներգիա, գազ և ջեռուցում

    Վայրեր: Հայաստան

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է