Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5453

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, իսկ գործազուրկների համար ի՞նչ փաթեթ եք նախատեսում ՝ոչ աշխատանքի են տեղավորում սոց. ապ. զբաղվածության կենտրոններում, ոչ նպաստ են տրամադրում, ոչ էլ կարող ենք գոնե արտերկիր գնալ աշխատանք փնտրելու՝ մի փոքր վարկային գումար էի վերցրել, որ Ռուսաստան գնամ աշխատելու՝ այն էլ դրած ծախսում ենք, փողն արժեք չունի՝ երկու հաց, կներեք, զուգարանի թուղթ ես գնում, 5000 դրամը գնում է... Մի բան արեք, խնդրում ենք ՝ հիվանդ թոշակառու մայր ունեմ՝թոշակը մինչև ստանանք "էշի զատկին" , չգիտեմ ինչ կլինի, այն էլ դրանով պետք է վերցրածս վարկը փակեմ։ Եղբայրս էլ՝ մեր փոքր ընտանիքի երրորդ անձը՝ գարնան սկզբին նոր էր աշխատանքի տեղավորվել շինարարության մեջ որպես բանվոր (ինչպես գիտեք, ձմռանը շինարարության ոլորտը փակ է լինում՝աշխատանքներ չեն կատարվում, ուստի եղբայրս աշխատանք չի ունեցել), մի քանի օր էր, ինչ աշխատանքի էր ընդունվել, երբ կորոնավիրուսի պատճառով իրենց շինարարության աշխատանքները դադարեցվեցին... Աշխատավարձ էլ դեռ չի ստացել. տղամարդ է՝ ոչ կարողանում է ընտանիք պահել, ոչ հացի,ոչ իր ծխախոտի գումարը հայթայթել...էլ ուր մնաց կարողանա ամուսնանալ... Հազիվ գոյատևում ենք՝ էլ ուր մնաց ազգը բազմացնենք...

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Կենսաթոշակներ · Զբաղվածություն և աշխատանք → Աշխատավարձեր և չվճարված փոխհատուցում · Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Գներ և ապրուստի արժեք
Վայրեր
Ռուսաստան
Ազդված խմբեր
Գործազուրկներ · Թոշակառուներ · Տարեցներ · Աշխատողներ · Սպառողներ

Lsum-ը գտել է 4 խնդիր

  • 01

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Ազդված խումբ: Գործազուրկներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Կենսաթոշակներ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԿենսաթոշակներ

    Ազդված խումբ: Թոշակառուներ · Տարեցներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Աշխատավարձեր և չվճարված փոխհատուցում

    Զբաղվածություն և աշխատանքԱշխատավարձեր և չվճարված փոխհատուցում

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 04

    Գներ և ապրուստի արժեք

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերԳներ և ապրուստի արժեք

    Վայրեր: Ռուսաստան

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է