Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5099

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի Պարոն Վարչապետ հարցս վերաբերում է Ձեր կողմից կատարված այն հայտարարությանը, որով բանկերին կոչ արեցիք անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուներին գործող վարկերի նոր մարման գրաֆիկներ կազմելիս։Միթե չեք կարծում,որ ներկայիս իրավիճակում այդքան վարկառուներին եթե բանկերը հրավիրեն ներկայանալ բանկ նոր գրաֆիկներ կազմելու համար շատ վտանգավոր է ներկայիս համաճարակային իրավիճակում մեծ քանակությամբ մարդկանց կուտակումներ ստեղծելով,ինչպես նաև այս սոցիալ տնտեսական ծանր իրավիճակում թե անհատ մարդիկ թե տնտեսվարողները չեն կարողանա իմանալ ինչ գրաֆիկ կցանկանան կազմել,քանի որ դեռ պարզ չէ թե երբ կկարողանան աշխատել և եկամուտներ ստանալ որպեսզի վարկերի մարումներ կատարեն։Ստացվում է որ յուրաքանչյուր հաճախորդի համար 6֊ամսվա ընդհացքում կարող է 4֊ից 5֊անգամ գրաֆիկ փոխվի,որն անիմաստ աշխատանք է թե բանկերի թե մարդկանց համար։Առաջարկում եմ բոլոր վարկառուներին (բացառությամբ անբարեխիղճ վարկառուների) ցուցաբերվի համընդհանուր մոտեցում առնվազն 3֊4 ամիս հետաձգվի թե վարկերի մայր գումարների թե տոկոսների մարումները և նույնքան ժամկետով երկարաձգվի բոլոր վարկերի մարման գրաֆիկները։Կանխավ շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է