Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4773

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև ձեզ Պարոն Փաշինյան, ինչպես էք? Ողջունում եմ ձեզ և առաջինը ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն և ուժ երկրում ստեղցված իրավիճակը հաղթահարելու համար: Պարոն Վարչապետ ձեզ եմ դիմում մի շատ կարևոր խնդրանքով, որից կախված է մի ամբողջ ընտանիքի ճակատագիր: Ես կանգնած եմ տունս կորցնելու եզրին: 2015 թ-ին տունս գրավադրել եմ ID բանկում ( նախկին Անելիք բանկ), և վերցրել 19,300 ԱՄՆ դոլար 5 տարի մարման ժամկետով: 27 ամիս ժամանակին պարտավորություններս կատարել եմ: 27 ամիս վճարում կատարելուց հետո էլ չկարողացա վճարում անել սոցիալական ծանր վիճակից ելնելով: Իմ կողմից կատարված վճարումները 27 ամսվա ընթացքում կազմել է շուրջ 11,000 և ավելի ԱՄՆ դոլար: Շուրջ 2 տարի չմուծելուց հետո տույժերով և տուգանքներով պարտքս դարձավ 32,300 ԱՄՆ դոլար և տունս հանվեց աճուրդի: Ձեր տված բանկային համաներման ժամանակ Պարոն Վարչապետ, Բանկը կատարեց ոչ իրավաչափ քայլեր իմ հանդեպ. Համաներման դիմումը վերցնելուց հետո 32,300 ԱՄՆ դոլարից նորից պահանջեց 19, 300 ԱՄՆ դոլար, այն պայմանով որ 10,000 ԱՄՆ դոլարը պետք է վճարեյ նախորոք որպեսզի կնքեր հաշտություն և տունս հաներ աճուրդից: Ամենաաբսուրդը նաեր պարոն Վարչապետ որ բանկը կետ սահմանեց եթե մնացած 9,300 դոլարը վճարելու ժամանակ ունենամ 60 օր ժամկետանց օր համաներված գումարը կհաշվարկվի պարտք և տունը նորից կգնա աճուրդի: Եւ այդպես էլ եղավ, 10,000 ԱՄՆ դոլար վճարեցի և ստորագրեցի այդ հաշտության պայմանագիրը որ տունս չվաճառեն իսկ մնացած 9,300 դոլարը 7 ամիս մուծում անելուց հետո ունեցա 60 օր ժամկետանց օր, դրաից հետո համաներված գումարը ամբողջությամբ հաշվարկեծ պարտք և տունս նորից հանել են աճուրդի: Ես բանկից վերցրել եմ 19, 300 ԱՄՆ դոլար վճարել եմ շուրջ 32,000 ԱՄՆ դոլար և բանկը պահանջում է 22,000 ԱՄՆ դոլար ( համաներված գումարը ներառյալ) և տունս հանել է աճուրդի: Ես ունեմ բոլոր անդորագրերը (32,000 ԱՄՆ դոլար): Պարոն Վարչապետ խնդրում եմ օգնեք: Շնորակալություն

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Բնակարանային անապահով / անօթևան

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Բնակարանային անապահով / անօթևան

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է