← Դիմում #4444
Ուղղորդում →
01 Հող և կադաստր
Ինչ ասաց քաղաքացին
«2000-2001թթ-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կատարված անվճար քարտեզագրման աշխատանքներից ոչ բոլորն են օգտվել։ Պարզվում է, որ հապճեպ կատարված աշխատանքներում շատուշատ անճշտություններ կան և դրանք այսօր խոչընդոտում են քաղաքացիների սեփականության իրավունքի ձեռքբերմանը։ Որակավորված ԱՁ կազմակերպությունների կողմից կատարված չափագրումները (բավականին թանկ գներով) առաջացնում են համադրություն` համայնքի հերթապահ էլ.քարտեզներում և կադաստրի կոմիտեն սեփականության գրանցման համար պահանջում է վերացնել համադրությունը, փոխարենը ինքը համայնքապետի տված որոշումների ու տեղեկանքների, խնդրանքների հիմքով անվավեր ճանաչի նախկին անգրագետ կատարած աշխատանքը և անօրինական ձևով քաշքշուկ չառաջացնի մեր սեփականության ճանաչման գործում»
Ինչ հասկացավ Lsum-ը
Բնակարանային հարցեր և գույք → Հող և կադաստր
Թեմա
Բնակարանային հարցեր և գույք → Հող և կադաստր
Ազդված խումբ
- Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Բնակարանային անապահով / անօթևան · Նպաստառուներ
Քաղաքացին ցանկանում է
Լուծել խնդիրը՝ Հող և կադաստր
Քաղաքացու առաջարկած լուծում
Լուծում առաջարկված չէ։
Վայրեր
- Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում · Խնդրի վայր