Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4278

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան. Ես որպես Երևան քաղաքի բնակիչ առաջին հերթին ուզում եմ բարձրացնել քաղաքի տնտեսության հարցը: Կարծում եմ քաղաքը, հատկապես Կենտրոն համայնքը, շատ վատ է կառավարվում: Չեն վերանորոգվում բակերի ճանապարհները, փողոցի լուսամփոփները, զբոսայգիների նստարանները և այլ: Ընդհանրապես վերացել է փողոցի մայթերի բուսածածքը, դրա փոխարեն շատացել է թափառող շների ոհմակները: Նկատելի է միայն աղբահանության զգալի բարելավումը և ցայտաղբյուրների /պուլպուլակների/ վրա փականների տեղադրումը: Շատ ուզում եմ հավատալ, որ իրոք կոռուպցիա չկա, բայց մի բան այն չէ: Շատ պարադոքսալ է՝ այն ժամանակ կոռուպցիա կար, բայց մի բան, թեկուզ շատ վատ, գլխարադ անելով, փինելով, արվում էր: Հիմա չկա կոռուպցիա, բայց չի արվում: Մնում է մտածել, որ վատ է կառավարվում քաղաքը: Խոստացել էին Աջափնյակ մետրոյի աշխատանքները սկսել, Ճոպանուղի կառուցել և այլ լայնամասշտաբ քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող աշխատանքներ սկսել: Բացի վատ կառավարումից կարծում եմ նաև կադրային խնդիր կա: Հիմա նույնպես, ոչ միայն քաղաքապետարանում, մնացած այլ պետական հաստատություններում ոնց որ թե անցյալում կադրերի ընտրությունը կատարվում է նույնպես սուբյեկտիվ՝ աշխատողներին փնտրելով միայն իրենց մերձավորների շրջանակում: Նշեմ նաև, որ չեմ ուզում կասկածի տակ առնել մեր քաղաքապետի արդար, հայրենասեր ու ազնիվ լինելը: Հանրապետության մասշտաբով տնտեսական բարեփոխումները թեկուզ քիչ, բայց տեսանելի է: Մնում է Ձեզ հաջողություն մաղթել:

Ամփոփում

Թեմաներ
Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Հանրային տարածքներ և տեղական ենթակառուցվածքներ · Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Հանրային տրանսպորտ · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում
Վայրեր
Երևան քաղաքի · Կենտրոն համայնքը · Աջափնյակ

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Հանրային տարածքներ և տեղական ենթակառուցվածքներ

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններՀանրային տարածքներ և տեղական ենթակառուցվածքներ

    Վայրեր: Երևան քաղաքի · Կենտրոն համայնքը

    Բացել խնդիրը →
  • 02

    Հանրային տրանսպորտ

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններՀանրային տրանսպորտ

    Վայրեր: Երևան քաղաքի · Աջափնյակ

    Բացել խնդիրը →
  • 03

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է