Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3998

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ ես բիզնեսմեն եմ և ինձ ու իմ գործընկերներին մտահոգում է դոլարի <լողացող փոխարժեքը>։ Ամեն անգամ դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով ունենում ենք ֆինանսական լուրջ կորուստներ և ստրես։ Ինչպե՞ս կարող ենք վերջապես վերջին 30 տարիների ընթացքում ստեղծել վստահություն դրամի փոխարժեքի նկատմամբ։ Նախկին բոլոր իշխանությունները փոխարժեքի տատանումների շնորհիվ դիզել են հսկայական կարողություններ։ Ես չեմ կասկածում Ձեր և Ձեր իշխանության ազնվության վրա և որպես բիզնեսմեն ունեմ առաջարկներ։ Առաջին առաջարկս այն է, որ Հայաստանում լինի դոլարի ֆիքսված փոխարժեք ըստ որի կորոշվեն մնացած արտարժույթները և այդ արժույթի համար կերաշխավորի կառավարությունը , որը վստահություն կտա դրամին։ Մյուս առաջարկս այն է , որ ՀՀ տարածքում թույլատրվի այլ արժույթներով փոխանցումներ, առք ու վաճառք ։ Եթե ունենաք ցանկություն և ժամանակ կխնդրեի 15- 20 րոպե տևողությամբ հանդիպում , քննարկելու համար մեր դրամի վստահության հարցը։ Նախապես շնորհակալություն իմ հարցին անդրադառնալու համար։

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Բանկային գործ, վճարումներ և փոխանցումներ
Ազդված խմբեր
Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բանկային գործ, վճարումներ և փոխանցումներ

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունԲանկային գործ, վճարումներ և փոխանցումներ

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է