Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3853

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի վարչապետ, ես խնդրում եմ ուղղակի որոշակիություն մտցնել անորոշ վիճակիս մեջ։ Ես Գյումրիից եմ, ԱՁ եմ, ունեմ փոքրիկ խանութ։ Խանութս գերծի դնելու համար վերցրել եմ տան գրավով վարկ ու էլի որոշ վարկեր։ Այս պահի դրությամբ մոտ 15 օր չեմ աշխատում։ Ճիշտ է, բանկերը արձակուրդ տվել են, բայց կարանտինի ավարտից հետո վճարելու եմ վարկերի տոկոսավճարներն ու մայր գումարները այնքան չափով, ինչքան չափով ուշացրել եմ։ Ասենք օրինակ 2 ամսվանը միասին։ Հարցս հետևյալն է։ Ես, իմ վարկերն ի վիճակի էի վճարել, եթե ունենայի եկամուտ, այդ վարկերը վերցվել են հենց այն աղբյուրի համար, որից ես պիտի ֆինանսավորվեի։ Որոշ բանկեր հետաձգված գումարները բաշխել են տարիների վրա, որպեսզի բեռը ծանր չլինի վարկառուների համար։ Բայց որոշները sms-ով զգուշացնում են, այժմ վճարեք, որ հետո ավելի մեծ կրակի մեջ չընկնեք։ Թող բոլոր բանկերը միևնույն սխեմայով աշխատեն։ Մեղք ենք մենք։ Իրոք անելանելի վիճակ է։ Քիչ է ներշնչաքը՝ կորոնավիրուսի հետ կապված, մի հատ էլ ներքին անհանգստություն, որ տարիների հիանալի վարկային պատմությունս չփչանա։

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Վայրեր
Գյումրիից
Ազդված խմբեր
Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես · Վարկառուներ / պարտապաններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Վայրեր: Գյումրիից

    Ազդված խումբ: Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես · Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է