Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3542

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարի երեկո։ Մեծարգո Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան կցանկանայի մի քանի հարցի պատասխան ստանալ, չնայած որ կարող է և շատ լայք չհավաքեմ:2016թ վարկ եմ վերցրել մի քանի բանկերից ,ստեղծել եմ փոքրիկ բիզնես :Պետությանը պատշաճ հարկերը վճարել եմ և 6 ամիս, չնայած ամեն ամիս անօգուտ, պահել եմ բիզնեսը հետո հասկանալով ,որ այլևս հնարավոր չէ ոտքի կանգնել, փակել եմ, որի պատճառով չեմ կարողացել վարկերս մարել և դասակարգվել եմ։ Հիմա 2 բանկի հետ հաշտության համաձայնագիր ունեմ, բայց էլի հնարավոր չէ վճարում անել։ Գյումրիից եմ ունեմ մանր պարտքեր ,քանի որ վարձով եմ բնակվում Երևանում:Իմ տան մասնաբաժինը որտեղ Մայրս է բնակվում բռնագրավման վտանգի տակ է։ Եթե հնարավոր է աջակցեք: Որևէ բանկ թող բոլոր ակտիվները գնի ,ինձ հետ պայմանագիր կնքի գոնե 5 տարով ,ես վճարումները անեմ միայն տվյալ բանկին այլ ոչ թէ 2 բանկի։ Այս հարցով դիմել եմ Պետական վերահսկողության բաժին ,ինչպես նաև Ֆեսբուքյան ընկերներիցս մեկին Գարիկ Ղազարյան֊ին ,ով ամեն օր պայքարում է այս վարկային բեռից ազատելու քաղաքացիներին։ Ու ինձ թվում է ,որ միայն ես չեմ ։Շատ քաղաքացիներ կան իմ կարգավիճակում և համամիտ կլինեն գրառմանս հետ։ Եթե հնարավոր է արձագանքեք գրառմանս։ Կանխավ շնորհակալ եմ

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Վայրեր
Գյումրիից · Երևանում
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Վայրեր: Գյումրիից · Երևանում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է