Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3301

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո պարոն Փաշինյան, ուզում եմ Ձեզ ներկայացնել մի խնդիր, որի լուծումը կլինի մեր ժողովրդի համար ամենամեծ աջակցությունը ներկա և ավելի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Խոսքը ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍՆԵՐԻ մասին է: Անձամփ եմ նայել կառավարության նիստը, որտեղ ԿԲ-ի նախագահը ՍՏԵԼՈՎ ասեց, որ բոլոր վարկերի տոկոսներն իջեցրել են: Բայց իրականում փաստացի տոկոսադրույքը էլի 21-24% է: Մեր ժողովուրդը մեծ մասամբ օգտվում է սպառողական վարկերից, որը տալիս են 15-18%-ով, գումարած սկզբում գանձվող միանվագ գումար, գումարած սպասարկման վճարները և արդյունքում տարեկան փաստացի 21-24% է ստացվում: Նույնը վերաբերվում է նաև ապառիկի վարկերին: P.S. Առանձին շերտերի խնդիրներ լուծելիս՝ միևնույն է, կմնան շատ մարդիկ, որոնք ոչ մի աջակցություն չեն ստանա:

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Տոկոսներ, վճարներ և տույժեր
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Սպառողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Տոկոսներ, վճարներ և տույժեր

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՏոկոսներ, վճարներ և տույժեր

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է