Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3266

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ , պրն. Վարչապետ : Ժամանակին , երբ ակտիվ ընդդիմադիր գործոնեություն էիք ծավալում ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս , Դուք հաճախակի հիշատակում էիք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման անհրաժեշտության մասին և նշում , որ դա Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանազրկումից հետո պետք է լինի նոր իշխանության առաջնային նպատակներից մեկը Մարտի 1-ի գործի հետ միասին : Հիմա Մարտի 1-ի գործի վերաբերյալ կարծեք թե առաջխաղացում կա և որոշակի գործողություններ , որոնք ի վերջո հանգեցնելու են գործի ամբողջական բացահայտմանը , իսկ Հոկտեմբերի 27-ի գործով կարծեք թե ոչինչ չկա , չնայած որ վերջերս նույնիսկ հենց գործով առանցքային վկա ու կատարող Նաիրի Հունանյանը Ձեզ դիմել էր նամակով , որ պատևաստ է օգնել քննչական մարմիններին , բայց ոնց-որ սայլը տեղից չի շարժվում : Ինչո՞վ է դա պայմանավորված : Իսկ եթե Ձեր կարծիքով կա առաջխաղացում , ապա այդ գործի բացահայտումը ի՞նչ փուլում է գտնվում : Շնորհակալություն , առողջություն մեզ բոլորիս

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Ոստիկանություն և հանցավորություն

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ոստիկանություն և հանցավորություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունՈստիկանություն և հանցավորություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է