Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3262

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ, հարցս վերաբերվում է վարձով ապրողներին։ Խնդրում եմ ինչ-որ միջոց մտածել, վարձով բնակվողների համար, քանի որ տան տերերը շատ անմարդկային ձևով են մոտենում վարձու բնակվողին, օգտևում են առիթից, որ չենք աշխատում երկրում տիրում է արտակարգ իրավիճակ, ու մինչև վերջ պահանջում են տան վարձը, իսկ չտալու դեպքում հանում են տնից։ Այո, այո հանում են մի զարմացեք, որովհետև կան տան տերեր, որ սառնասրտորեն բնակչին հանում են, և ասեմ երկու օր առաջ ևս եղել է այդպիսի դեպք։ Ոչ մի տան տեր բացարձակապես չի կնքում պայմանագիր, չնայած որ պայմամագրի անուն ես տալիս արդեն և իսկ տունը չեն տալիս, մտածում են եթե պայմանագիր ես պահանջում, մի քիչ էլ օրենքներից գիտես իրանց շատ պետքա տան, որ հետո էլ չկարենան տնից հանեն և նմանատիպ շատ հարցեր։ Խնդրում ենք օգնել վարձու բնակվողներին, գոնե արտակարգ դրության ժամանակ, որովհետև մարդ չգիտի տան վարձ տա, կոմունալի փող տա, տուն հաց առնի տանի, գոնե այս ծանր ժամանակահատվածում եղեք մեր կողքին: Շնորհակալություն

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Բնակարանային հարցեր և գույք → Բնակարանների հասանելիություն և մատչելիություն
Ազդված խմբեր
Բնակարանային անապահով / անօթևան · Գործազուրկներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բնակարանային հարցեր և գույքԲնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Ազդված խումբ: Բնակարանային անապահով / անօթևան · Գործազուրկներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է