Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3231

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պ-ն վարչապետ, Երկրի այս անկանխատեսելի վիճակում ամենա սխալն է մարդանց ուղղակի գումար հատկացնելը անկախ հատկացման սկզբունքներից: Ճքնաժամը զրկում է աշխատոնքից, բայց և առաջացնում է նոր աշխատատեղերի անհրաժեշտություն՝ բժիշկներ, բույժքույրեր, սանիտարներ, վարորդներ, աշխատավայրերը, տրանսպորտը, փողոցները ախտահանողներ և այլն: Հետևաբար, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել աշխատատեղերի ստեղծում կամ ընդլայնում համապատասխան բնագաբառներում, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքով և աշխատավարձով ցանկացողներին և, երկրորդը, արտագարգ իրավիչակի հայտարարված ժամանակաընթացքի համար օրենքով ազատել արտագակարգ իրավիչակի հայտարարման պատճառով փակված ձեռնարկությունները վարձավճարներից, հարկերի և տոկոսների վճարումից, երկարաձքելով համապաասխանաբար հարկերի մարման ժամկետը: Հայաստանում հաշվառված մոտ 2 900 հազար քաղաքացիներից մոտ 2 300 հազարը անչափահասներ են, թոշակառուներ (ստանում են կենսաթոշակ), գյուղացիներ (ստացել են հող, որպես կանոն ուն են ինչ որ քանակով ընտանի կենդանի և կարող են գլուխները գոն է մի կերպ պահել) և մոտ 550-600 հազար վարձու աշխատող, որոնցից մոտ կեսը պետական կամ հանայնքային մարմինների ծառայողներ են, այսինքն ստանում են աշխատավարձ կամ հարկադիր պարապուրդի դեպքում համապատասխան վարձատրվում: Մնացած մոտ 270-300 հազարի մի մասը շարունակում է աշխատել (էներգետիկա, ջրամատակարարում, գազ, առաջին անհրաժեշտուցյան ապրանքների, սննդամթերքի արտադրություն, ներկրում, վաճառք և այլ), իսկ այն մասը (մոտ 150 հազարից ամբողջ երկրի համար), որը անհրաժեշտություն ունի և ցանկանում է, կարող են ընդգրկվել նոր առաջացած և պետության կողմից ֆինանսավորվող ոլորդներում, ստանալով վաստակած աշխատավարձ: Պետության բյուջ են անհրաժեշտ է հնարավորինս խնայողաբար և արդյունավետ ծախսել և հաշվարկել վատագույն զարգացումներին դիանալու համար:

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն · Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → ՓՄՁ և բիզնեսի աջակցություն
Վայրեր
Հայաստանում
Ազդված խմբեր
Գործազուրկներ · Բիզնեսներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Վայրեր: Հայաստանում

    Ազդված խումբ: Գործազուրկներ

    Բացել խնդիրը →
  • 02

    ՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է