Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3171

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Խնդրել եմ, խնդրում եմ անհապաղ կազմակերպեք ՀՀ ժողովրդին սովի չմատնելու գործողություններ, առաջիկա հինգ ամիսների համար։ Արտակարգ դրությունը կերկարի մինչև առնվազն օգոստոսի վերջ։ Վստահ եմ ասում։ Հնարավորինս, պետական մոտեցմամբ ավելի շատ պարեն ներմուծել ՀՀ, խնդրում եմ։ Պետք է պատժել խանութպաններին, որ խելքից դուրս թանկացրել են մարդու գոյատևելու առաջին անհրաժեշտ սնունդն ու այլ պարագաները, ստեղծելով երբեմն արհեստական դեֆիցիտ։ Խստագույնս էլ ավելի կանխել ժողովրդի, մարդկանց տեղաշարժը, որի կազմակերպմանն կնպաստի, ինչու չէ, գործող սննդի խանութներն ու դեղատները հաշվի առնելով, 1կմ ռադիուսով բնակավայրերում տեղակայել շարժական ավտոլավկաներ, որտեղից մարդը առանց գնային տատանումների կարողանա գնել գոյատևման առաջին անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը։ Անհրաժեշտ է խիստ, կոպիտ միջոցներով պետական մոտեցում։ Արգելել ցանկացած երթևեկություն, բացի առողջապահության, ուժային կառույցների, սանմաքրման, արտակարգ դրությամբ թույլատրված աշխատողներին աշխատատեղ և տուն տեղափոխող /ի միջիայլոց պարտավորեցնել բոլոր գործատուներին իրենք իսկ կազմակերպված ապահովեն աշխատողների տեղաշարժը/ , սննդի և դեղորայքի առաքումներ կատարող երթևեկություններից։ Արտակարգ դրության պայմաններում կասեցնել ԱԺ, դատական ատյանների, մի շարք այլ -նի գործողությունները։ Արտակարգ դրության ժամանակ կառավարության ցանկացած ընդունած որոշում գործում է արտակարգ դրության ժամանակահատվածում, պարտադիր է ՀՀ բոլորի համար, հաստատման, քննության, բեկման ենթակա չեն։ Ազգի, ժողովրդի անվտանգության ապահովումը ձեր սրբազան պարտականությունն է։ Վստահ եմ, Դուք կարող եք։ Բարով մնաք։

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Մրցակցություն և սպառողների պաշտպանություն · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն · Այլ → Այլ չպարզաբանված
Ազդված խմբեր
Սպառողներ · Աշխատողներ

Lsum-ը գտել է 4 խնդիր

  • 01

    Մրցակցություն և սպառողների պաշտպանություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՄրցակցություն և սպառողների պաշտպանություն

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԱրտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 04

    Այլ չպարզաբանված

    ԱյլԱյլ չպարզաբանված

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է