Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3001

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Ողջույններս Ձեզ, պարոն Վարչապետ։ Խնդրում եմ մաքսիմալ անկեղծ պատասխանել Ձեզ հետեւյալ հարցին. բանկերը արտակարգ դրության հայտարարման սկզբում ամպագոռգոռ խոստումներ տվեցին, թե վարկային արձակուրդներ են տալու հաճախորդներին, բայց իրականում գործում են հետեւյալ կերպ. հաճախորդներին առաջարկում են ստորագրել նոր պայմանագիր, որով հաճախորդը պարտավորվում է ,1-2 ամիս վարկը չմուծելու դեպքում, վճարել այն մյուս ամիսների հետ՝ 2 ամսվա պարտքը վերաբաշխելով մյուս ամիսների վրա։ Այսինքն՝ գործնականում ոչ մի բանկ չի ուզում ոչ մի ձեւ իրեն նեղություն տալ, որպեսզի ինչ-որ չափով ընդառաջի հաճախորդին։ Դա փաստացի չի նշանակում վարկային արձակուրդ։ Այդ նույն բանկերը չեն էլ ուզում վաղաժամ փակելու դեպքում (բանկից բանկ տեղափոխվելու համար) հրաժարվել տույժ տուգանքից։ Հիմա անկեղծ պատասխանեք ՝ ինչու չեք պարտադրում բանկերին փոխել իրենց գործելաոճը, որն է Ձեր չմիջամտելու պատճառը։

Ամփոփում

Թեմաներ
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Տոկոսներ, վճարներ և տույժեր
Ազդված խմբեր
Վարկառուներ / պարտապաններ · Սպառողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Սպառողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Տոկոսներ, վճարներ և տույժեր

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՏոկոսներ, վճարներ և տույժեր

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ · Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է