Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2931

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Իրավականորեն զգայուն

Քաղաքացու հաղորդագրություն

Իմ կարծիքով պետությունը պետք է կարողանա ապահովել ամեն մի ընտանիքի մեկուսացման համար անհրաժեշտ մինիմալ պայմանները։ Բոլորին անխտիր, տուն առ տուն։ Իմ մոտավոր հաշվարկով $200.000.000 բավարար է 1 ամսով պարտադրել ժողովրդին տանից դուրս չգալ։ Եվ եթե սա համարում ենք պատերազմ, ապա տանից դուրս եկողն էլ կհամարվի ազգի դավաճան (որոշակի բացառությամբ)։ Իսկ էդ գումարը իմ կարծիքով պրն. Փաշինյանը կարող է հեշտությամբ ձեռք բերել։ Պրն. վարչապետի ասելով նա ոգեշնչված է Նելսոն Մանդելայով։ Իսկ իմ կարծիքով Նելսոն Մանդելայի ամենամեծ արժանիքը ներել կարողանալն է։ Իմ կարծիքով պրն. Փաշինյանը պետք է դիմի ժողովրդին ներել բոլոր այն ղեկավարներին, ովքեր այդքան էլ ազնիվ չեն գտնվել ժողովրդի հանդեպ, և նախորդ երեք նախագահների օգնությամբ նվիրաբերեն ժողովրդին նշածս գումարը։ Նախագահները շատ լավ գիտեն, թե ով ինչքան է հարստացել իրենց կառավարման ժամանակ և ումից ինչքան կարող են պահանջել։ Ու իմ կարծիքով ժողովուրդն այդքանից հետո կների նրանց, և դրանով կվերջանան նրանց հետապնդումները։ Ու պետության նման քայլից հետո,նոր օրինախախտերը թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Եթե շատ ֆիքսվենք անցյալի վրա, ապագա չենք ունենա։ Իմ կարծիքով մի ամիսը բավարար կլինի վիրուսից ազատվելու համար մարդկային մինիմալ վնասով։ Եվ կրկին կխնդրեմ պետությանը վերջ տալ դրսի մութ կապերը սև ուժերի հետ։ Եղեք անկեղծ վաղ, թե ուշ բարին կհաղթի։

Ամփոփում

Վերանայման պատճառ Իրավականորեն զգայուն
Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Բացել խնդիրը →
  • 02

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Բացել խնդիրը →
  • 03

    Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԱրտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է