Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2274

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Իրավականորեն զգայուն

Քաղաքացու հաղորդագրություն

Բաց նամակ մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, նախ ներկայացնեմ իմ ով լինելը, քանի որ իմ խնդրանքն անմիջապես կապված է գործունեությանս հետ։ Ես՝Էրիկ Կամոյի Բեգլարյանս, հանդիսանում եմ Արցախի Հանրապետության Փաստաբանների պալատի փաստաբան, ինչպես նաև ԱՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, աշխատում եմ նաև նույն պալատում որպեզ ԱՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Ես մտահոգված եմ երկրում կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով։ Որպես փաստաբան և, որպես պաշտպան քրեական գործերի շրջանակներում շատ եմ առնչվում մարդկանց հետ և ականատես եմ, որ քրեական գործերի վարույթն իրականացնելու ժամանակ մարդկանց շփումն ավելին է, մարդկանց շարժը շատ է, որը կարող է խթան հանդիսանալ վիրուսի տարածմանը։ Մեծարգո պարոն վարչապետ, ելնելով երկրում տիրող իրավիճակից, մասնավորապես, կորոնավիրուսի տարածման վտանգից, խնդրում ենք Ձեզ, այն հանցագործությունները,որոնք դասվում են թեթև և միջին ծանրության հանցագործությունների շարքին, հրահանգեք համապատասխան մարմիններին, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կարճվեն հարուցված քրեական գործերը։ Այդ կարևոր գործընթացը կնպաստի մարդկանց շարժի և շփման քչացմանը։ Քրեական գործերի վարույթի, դատավարության իրականացման ժամանակ մարդկանց շփումն ու շարժը կարող են նպաստել վիրուսի տարածմանը, ինչն անթույլատրելի է։ Ներկայումս տիրող իրավիճակին դիմադրելու և կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետք է անենք այն ամենը, ինչը կնպաստի կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտելուն։

Ամփոփում

Վերանայման պատճառ Իրավականորեն զգայուն
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Դատարաններ և իրավաբանական օգնություն
Վայրեր
Արցախի Հանրապետության

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Դատարաններ և իրավաբանական օգնություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԴատարաններ և իրավաբանական օգնություն

    Վայրեր: Արցախի Հանրապետության

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է