Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2248

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Իրավականորեն զգայուն

Քաղաքացու հաղորդագրություն

պարոն Վարչապետ. Շուտով կլրանա հեղափոխության 2 տարին և ժողովրդի լեզվով ասած «մուրազներս փորում մնաց», սպասելով արդարադատության իրականացմանը, վճռական, արդարացի քայլերի սպասմանը և այն ստահակների պատասխանատվության ենթարկմանը, որոնց մշտապես անպատժելի զգալու պատճառով մի ողջ ազգ ոտքի կանգնեց՝ Ձեզ վստահելով, ինչպես նաև ես և արեց իր քայլը՝ կատարեց հեղափոխություն, բայց արի ու տես, որ մինչև այսօր, ոչ մի կարկառուն սրիկա, ազգադավ , հայրենադավ տականքի վերջնական չեք կարողացել դատապարտել ըստ արժանվույն, նույնիսկ այն վիժվածքներին, որոնք հեղափոխության օրերին մեզ ջարդում էին անխնա, որը նույնիսկ «թուրքը չէր անի», որի տեսանյութերը կան ամեն տեղ... Ասացեք խնդրեմ, որքա՞ն է շարունակվելու այս մղձավանջը, որքա՞ն եք շարունակելու հավատալ ձեր կողքի, նաև կառավարության միջի բորենիներին՝նախկինների սպասարկու մշտապես, ո՞րն է այդպիսի հանդուրժողականության պատճառը, ինչը հասկանալի չէ մեզ՝ պայքարող ժողովրդիս, ինչպես եք ցանկանում այդպիսի գլխավոր դատախազով արդարադատություն իրականացնել, որը մասնակիցն է նախկին ռեժիմի հանցագործությունների կոծկմանը և այն շարունակում է մինչ օրս իր «սուրբ» պարտականությունը կատարել.... Մի բան կասեմ Ձեզ, քանի դեռ ուշ չէ՝ շտապ անցումային արդարադատություն իրականացրեք, ժամ առաջ ազատվեք նախկինների գործակալների ծառայությունից, որոնք ռումբ են ներդրված ձեր կառավարության, իշխանության մեջ և ձեզ ճիշտ չեն զեկուցում հանրապետությունում , ժողովրդի մեջ տիրող իրավիճակի մասին, բոլորն են ստում, նույնիսկ ձեզ «թվացյալ թիմակիցները, աջակիցները», բայց հոգու խորքում նենգ մեծամիտներ։ Տարիներով ճանաչել եմ Ձեզ, ճանապարհ անցել Ձեզ հետ և չէի ցանկանա, որ հեռվանայիք ձեր իսկ տեսակից, զոհը դառնայիք իշխանության «թույնի» և կորցնեիք ձեր սկզբունքայնությունը, վճռականությունը։ Այո ես քննադատում եմ Ձեզ ու շարունակելու եմ քննադատել և չեմ կարող կեղծ բարեկամ թվալ, միայն լավը ասել, քծնել, սիրաշահել, որովհետև արժանապատվությունս թույլ չի տալիս սխալը ճշտի տեղ մատուցելու նրան՝ ում վստահում եմ, ճանապարհ եմ անցել երկար նրա հետ և ընդհանրապես... Ինչպես կցանկանաք, այնպես էլ ընդունեք, բայց ևս մեկ հիշեցում, որ միշտ վերհիշեք նախահեղափոխական, հեղափոխական անցած տարիները և չհեռվանաք ժողովրդից, չհիասթափեցնեք, որովհետև դուք դրա իրավունքը չունեք երբևէ.... Հույսով եմ կկարդաք մի անգամ և չեք զլանա մեկ պատասխան տալ այսքան տարիներ անց.....

Ամփոփում

Վերանայման պատճառ Իրավականորեն զգայուն
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է