Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1593

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ, ինձ հետաքրքիր են մի քանի հարցեր, ինչպես նաև, համոզված եմ շատերին։ 1.Պետական աշխատանք ունեցողների եկամտահարկը արդյոք կրճատվելու՞ է, 150 000 դրամ "գրված" աշխատավարձ ստացողը ստանում է ընդամենը 105000։ 2. Բանկերի տոկոսադրույքների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, և արդյո՞ք լուծում ունի։ Բազմաթիվ երկրկներում այնքան ցածր են տոկոսադրույքները, որ մարդիկ, աշխատելով, նաև ապրում են, այլ ոչ միայն վարկեր փակում... ինչպես մեզ մոտ։ 3. Սա էլ աշխատանքի վերադառնալ ցանկացող նորաթուխ մայրերի կողմից. աշխատող մայրերին դայակի գումար տրամադրելու ծրագիրը այդքան էլ ստացված չէ, որովհետև ընդամենը մաքսիմում 25_30000 դրամ է կազմում պետության կողմից տրված գումարը (եկամտահարկը արդեն հանած), որին պետք է սեփական աշխատավարձից ավելացվի 75000 դրամի չափ, որպեսզի դայակին վճարվի։ Իսկ այս դեպքում, 100000 դրամ ստացողի աշխատավարձը համարյա ամբողջությամբ կվճարվի դայակին։ Խնդրում եմ վերանայեք այս ծրագիրը. եթե պետք է գործի, գոնե օգուտ ունենա։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Տոկոսներ, վճարներ և տույժեր · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Ընտանեկան և մանկական նպաստներ
Ազդված խմբեր
Պետական ծառայողներ · Վարկառուներ / պարտապաններ · Ծնողներ · Աշխատողներ

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Ազդված խումբ: Պետական ծառայողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Տոկոսներ, վճարներ և տույժեր

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՏոկոսներ, վճարներ և տույժեր

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →
  • 03

    Ընտանեկան և մանկական նպաստներ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԸնտանեկան և մանկական նպաստներ

    Ազդված խումբ: Ծնողներ · Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է