Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1359

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո Պարոն Փաշինյան,հաշվի առնելով, որ ԲԴԽ նախագահը, ՊԵԿ Նախագահը, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը, Ոստիկանապետը, Ձեր կողմից նշանակված մարդիկ են, խնդրում եմ ասեք, դեռ ինչքա՞ն պետք է Հայաստանի ժողովուրդը սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքերն ու միլիարդավոր և ոչ միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների թալանը բռնագանձվի և կարող եք պաշտոնապես ասել, թե որքա՞ն քրեական գործ կա հարուցված։ Ես չեմ ցանկանում, որ նման արտակարգ դրություններում ՀՀ ժողովուրդը սպասի, թե՛ որ չակերտավոր ձեռներեց բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի իրենց չակերտավոր օգնությունը դիտարկվում է որպես արդար օգնություն և եթե իսկապես նախկինում եղել են թալանչիներ որին որ ես համոզված եմ, ապա ասեք, երբ սպասենք նրանց թալանի բռնագանձմանը.. Ըստ պաշտոնեական թվերի Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության առաջին իսկ մեկ տարում դատական վճիռով դատապարտվել էին 30 նախարար, 1604 ոստիկան, 109 քննիչ, 30 դատավոր, 490 Հարկային և Մաքսային աշխատողներ և հենց այդ առաջին մեկ տարվա ընդացքում պետ. բյուջե են վերադարձվել 1.400.000.000 դոլար։ ՀՀ-ում մինչ օրս քանի՞ միլիոն դոլար է բռնագանձվել։❤️

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում
Վայրեր
Հայաստանի · ՀՀ-ում · Վրաստանում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Վայրեր: Հայաստանի · ՀՀ-ում · Վրաստանում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է