Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #134

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի՛ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, հարգելի՛ պարետ Տիգրան Ավինյան, հարգելի՛ Կառավարություն. Հաշվի առնելով COVID-19 պանդեմիայով կապված արտակարգ դրությունը, ինչպես նաև պանդեմիայի ավարտից հետո հետցնցումային տնտեսության առողջացման ժամանակահատվածը, ինչպես նաև քաջ գիտակցելով որ այդ ընթացքում բազմաթիվ տնտեսվարողներ, բիզնեսներ, ինչպես նաև հասարակ աշխատողներ մասնակիորեն կամ ամբողջությամբ զրկված են լինելու եկամտի աղբյուրից, առաջարկում եմ հետևյալը. Գիտակցելով, որ մեր 25 տարվա թալանված տնտեսությունը չի կարող համեմատվել Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի տնտեսության հետ, որտեղ պետությունը իր վրա վերցրեց քաղաքացիների վարկային և հարկային պարտավորությունները, առաջարկում եմ ԿԲ-ին և ՊԵԿ-ին հանձնարարել 2-5 ամսով (կախված պանդեմիայի ընթացքից) սառեցնել բոլոր պարտաճանաչ հարակտուների և վարկառուների պարտավորությունները, հարկերի դեպքում դրանք բաշխել մնացած եռամսյակների վրա, իսկ վարկերի դեպքում ըստ վարկառուի ցանկության բաշխել պայմանագրով մնացած ամիսների վրա հավասարապես կամ վարկային պայմանագրի վերջին ամիսներին ավելացնել սառեցված ամիսները: Դա անել ոչ թե ըստ հարկատուների կամ վարկառուների ցանկության, այլ հանձնարարել ԿԲ-ին, որ ստիպի առևտրային բանկերին և ՈՒՎԿ-ներին գնալ այդ քայլին: Այս արտոնությունից կարելի է դուրս թողնել այնպիսի տնտեսվարողների ինչպիսիք են, օրինակ ալկոգել, սպիրտ, դիմակ, ձեռնոց արտադրողները կամ սուպերմարկետները, որոնք այս պահին գերշահույթ են ստանում: Հարգանքով՝ՀՀ քաղաքացի Կարպիս Զաքարյան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ՀՀ կառավարություն National Assembly of Armenia / Ազգային ժողով Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Central Bank of RA ՀՀ կենտրոնական բանկ

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր · Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն → Վարկի մարում
Ազդված խմբեր
Բիզնեսներ · Աշխատողներ · Վարկառուներ / պարտապաններ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Ազդված խումբ: Բիզնեսներ · Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Վարկի մարում

    Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրությունՎարկի մարում

    Ազդված խումբ: Վարկառուներ / պարտապաններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է