Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1254

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո´ պ-ն վարչապետ, հույսով եմ լավ եք մեր հայրենիքի համար այս օրհասական ամիսներին: Լիահույս եմ, որ իմ այս նամակը կկարդաք և միգուցե, կաջակցեք խնդրի լուծմանը: Ես կիսում եմ Ձեր այն կարծիքը, որ Հայաստանի տնտեսության ճգնաժամի հաղթահարման համար փրկության օղակ պետք է հանդիսանա գյուղատնտեսության զարգացումը և ողջունում եմ ոլորտին կառավարության կողմից ուղղված աջակցությունը: Հարց 1: Ի՞նչպես ոռոգել Նոյեմբերյանի շրջանի (Բերդավան, Կողբ և Նոյոմբորյան) երբեմնի բերրի հողերը, որոնք ժամանակին այնքա՜ն նշանավոր են եղել դեղձի, սալորի և խաղողի այգիներով, իսկ հիմա, սրտի կսկիծով, պետք է նշեմ, որ վաղուց այգիները չորացել են, մեծամասամբ հողերը մնացել են անմշակ, իսկ ինչ էլ որ գյուղացին փորձում է ցանել, ապավինում է Աստծո զորությանը կամ մայր բնության գթությանը, որ անձրև տեղա և հողը ոռոգվի: Հարց 2: Ի՞նչ է ծրագրեր են կատարվում Ոսկեպար - Բաղանիս ճանապարհային հատվածի անվտանգ երթևեկության կազմակերպման համար, որը թշնամու կողմից մշտապես թիրախավորվում է: Արդյոք ժամանակը չէ ուշադրությունը սևեռել նշածս տարածաշրջանի խնդիրներին և թեկուզև պետական բյուջեի հաշվին, վերազինել և վերաթողարկել Այրումի ջրային տնտեսությունը և ոռոգել անջրդի տարածքները: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանը սահմանամերձ է, ուստի կրկնակի անգամ կարևոր է ստեղծել և´ ամուր գյուղատնտեսություն, և´ ամուր սահման` իր բնակչությամբ: Համոզված եմ, որ ջրային այն պոմպերը, որոնք ջուրը նախկինում մղում էին Այրումից դեպի Նոյեմբերյան, ծախսատար են և միգուցե, այն նվազեցնելու համար կարելի է կիրառել օրինակ արևային էներգիա: Ինքս մտահոգ եմ այս խնդրով և եթե առկա են այնպիսի անհաղթահարելի պատճառներ, որոնք անկարելի են դարձնում այս ծրագրի իրականացմանը, խնդրում եմ տեղեկացրեք: Հարգանքներով` Վարդան Հովհաննիսյան

Ամփոփում

Թեմաներ
Գյուղատնտեսություն → Ոռոգում և գյուղական ջրամատակարարում · Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Ճանապարհներ
Վայրեր
Նոյեմբերյանի շրջանի (Բերդավան, Կողբ և Նոյոմբորյան) · Այրումի · Ոսկեպար - Բաղանիս
Ազդված խմբեր
Գյուղատնտեսներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Ոռոգում և գյուղական ջրամատակարարում

    ԳյուղատնտեսությունՈռոգում և գյուղական ջրամատակարարում

    Վայրեր: Նոյեմբերյանի շրջանի (Բերդավան, Կողբ և Նոյոմբորյան) · Այրումի

    Ազդված խումբ: Գյուղատնտեսներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Ճանապարհներ

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններՃանապարհներ

    Վայրեր: Ոսկեպար - Բաղանիս

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է