Skip to content
← All requests

Request #4126

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն Փաշինյան, երբ ԱԺ ամբիոնից ասացիք, որ Բանկերը և վարկային կազմակերպությունները անհատապես կմոտենան վարկառուներին ու պատշաճ վարկառուների վարկերի մարումը կհետաձգվի, գլխավորապես վաշխառու վարկային կազմակերպությունները առիթավորվեցին ու նույնիսկ պատշաճ վարկառուների վարկերի մարումը այդպես էլ չհետաձգեցին, այդ թվում՝ Mogo Hima, Good Credit, Vivus, որը Good Credit-ինն է, և նախկին Varks.am: Հարգելի պարոն վարչապետ, ուզում եմ նշել նաև, որ մեր երկրում պետք չէ առանձնացնել պատշաճ և ոչ պատշաճ վարկառուներ, քանի որ ժողովուրդը չի վճարել, որովհետև հնարավորություն չունի և ոչ թե որովհետև չի ուզում, և հեղափոխության գլխավոր պատճառներից է եղել այդ բեռը ժողովրդի ուսերից թեթևացնելը, ոչ թե նրանց մեղադրելը, որ իրենք ոչ պատշաճ վճարողներ են։ Միգուցե ասեք, որ վերավարկավորման հնարավորություն եք տվել, բայց, ախր, մարդ ոնց գնա վերավարկավորի, եթե հաջորդ օրվանից գումար չունենալու պատճառով էլի ժամկետանց է թողնելու։ Կարծում եմ առաջնային է վարկերը սառեցնել որոշակի ժամանակով, մարդկանց սոցիալական դրությունը բարելավել և ապա հնարավորություն տալ մարել վարկերը։ Արտակարգ դրության պայմաններում սույն հարցը առավել քան արդիական է... Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ նման իրավիճակում իսկապես դիմանալու համար։ Մենք հարգում ենք Ձեզ և Ձեր գործունեությունը և լիահույս ենք, որ առաջիկայում կլուծվեն բոլոր խնդիրները 🙂 Շնորհակալություն...

Overview

Topics
Finance, banking, and insurance → Loan repayment
Affected groups
Borrowers / debtors

Lsum found 1 issues

  • 01

    Credit organizations failing to defer loan repayments during emergency; citizen proposes freezing all loans temporarily.

    Finance, banking, and insuranceLoan repayment

    Affected group: Borrowers / debtors

    Open issue →

Routed to