Skip to content
← All requests

Request #5466

Social comment · 06 Apr 2020 · Armenian · Legally sensitive

Citizen message

Հարգելի և շատ սիրելի վարչապետ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, որին բոլորս էինք անհամբերությամբ սպասում, կառավարության և Ազգային Ժողովի շատ հարգելի այրերի կողմից հայտարարվեց, որ մարդու սեփականության իրավունքի խախտումը վաղեմիության ժամկետ չունի։ ԵՎ, որ 90-ական թվականներից սկսած նման խախտումները ենթակա են վերանայման։ Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, նախքին թալանչիների կողմից, իրենց կատարած անօրինականությունները մարսելու համար, մտցրել են հոդվածներ, որոնք նախատեսում են հայցային վաղեմիություններ։ Օրինակ՝ մինչ հեղափոխությունը նոտարական գրասենյակների և կադաստրի պետական կոմիտեի կողմից, սեփականատիրոջից գաղտնի, հաստատվել են շատ անօրինական փաստաթղթեր և դրանց հիման վրա կատարվել նույնպես անօրինական գործարքներ, (համատեղ օգտագործման պայմանագրեր, նվիրատվության պայմանագրեր, և այլն) արդյունքում շատերին զրկելով իրենց սեփականությունից։ Դատարանները, քննելով՝ նման գործերը, ճանաչում են դրանք առոչինչ և անվավեր, սակայն, ցանկության դեպքում, հաճախ առանց անհրաժետ ապացույցների, կիրառելով օրենքով նախատեսված հայցային վաղեմիության հոդվածներներ, մերժում են հայցը, անպատիժ թողնելով հանցագործներին, իսկ հայցվորին՝ ձեռնունայն։ Նման անօրինական գործողությունների արդյունքում 524,5մ2 հողամասը բեռնված 453,22մ2 շինութամբ հայրական ժառանգությունը երկու եղբայրների միջև բաժանելուց հետո, դատարանի կողմից առ ոչինչ ճանաչված լիազորագրերի, համատեղ օգտագործման ու նվիրատվության պայմանագրերի կիրառման արդյունքում եղբայրներից մեկին, որի լիազորված անձն եմ ես բաժին է հասել ընդամենը132,8մ2 շենք, շինություն։ Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները բոլոր գործարքները ճանաչել են առոչինչ և անվավեր, սակայն առանց անհրաժեշտ հիմնավորման, կիրառելվով պետք է որ իմացած լիներ հայցային վաղեմիություն, հայցը ամբողջությամբ մերժել են։ Միակ հույսը մնացել է վճռաբեկ դատարանը։ ՀԱՐՑ։ Ի՞նչ միջոցներ է կիրառում կառավարությունը նման քաղաքացիների ոտնահարված սեփականության իրավունքը վերականգնելու համար։

Overview

Review reason Legally sensitive
Topics
Housing and property → Property ownership and construction · Justice, rights, and public safety → Courts and legal aid

Lsum found 2 issues

  • 01

    Statute of limitations in Civil Code prevents restoration of property rights lost through historical illegal transactions

    Housing and propertyProperty ownership and construction

    Open issue →
  • 02

    Courts recognized property transactions as null but rejected restoration claim by applying statute of limitations

    Justice, rights, and public safetyCourts and legal aid

    Open issue →

Routed to