Skip to content
← All requests

Request #905

Social comment · 04 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Պարոն վարչապետին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում վարձով բնակվողներին օգնելիս հիշեք, որ ոչ մի վարձով տան տեր օրինական պայմանագրով չի տալիս (խուսափելով հարկերից), որ հիմնվեք պայմանագիրների առկայության վրա: Հարգարժան վարչապետին ուզում եմ նաև պատմել, թե ինչու արտակարգ իրավիճակում նա հանկարծակի եկավ իրական վիճակագրությանը բախվելիս: Ժողովրդի մեծ մասը դեռևս չգրանցված\օրավարձով աշխատողներ են! Բանվորները, ավտոմեքենա վերանորոգողները, տաքսու վարորդները, գեղեցկության սրահներում աշխատողների 80%-ը, եթե ոչ ավելին, անհատական լեզուներ պարապողները, տուն մաքրելու ծառայություններ մատուցողները, գյուղացիների մեծ մասը և այլն: Նշածս մարդկանց մեծ մասը ուզում է գրանցվել և հետագայում արժանի թոշակ ստանալ, բայց հսկող մարմինը թերի է աշխատում այս հարցի շուրջ... Նշեմ նաև, որ երբ մարդը կանգնած է հացի խնդրի առաջ, խեղդված է վարկերից և տոկոսներից, սև ցուցակներում է և հուսահատ` նա պարզապես իվիճակի չի (չգիտի օրենքը լիարժեք ու չգիտի ընթացակարգը), թե ինչպես աձ, սպը և այլն գրանցի, կտրոնի սարք գնի, հաշվապահություն վարի, չունի նաև միջոցներ այս ամենը գնելու և գրանցելու համար: Ինչից եմ խոսում, ախր ժողովրդի կեսը անգամ չգիտի ինչպես էլեկտրոնային հասցե բացի, կամ տեքստային հաղորդագրություն գրի հեռախոսով: Արտակարգ իրավիճակում շատ դիմակներ են պատռվում... ԲԱՅՑ! Այս համաճարագը անցնելու է գնա, ոչինչ հավերժ չի... հետ ենք նայելու ու վիրուսից սարսափելի տեսարան հիշենք: Տեսարան, որտեղ Հայը`Հային նվաստացնում է, անվանում «լոդր» և «շնից մազ պոկող», որտեղ նախարարը ձեռք է առնում ժողովրդին առաջարկելով թանկացած հնդկաձավարի և ոսպի փոխարեն` գտնել փոխարինիչներ, մինչ դեռ Ո´Չ իր կամքով չգրանցված, օրավարձով աշխատողը, վարձով բնակվողը, թոշակառուն, նպաստառուն և վերջիվերջո Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացին պահանջում էր արտակարգ իրավիճակում պետության ձեռքը, այն պետության ձեռքը, որի համար նա բազուկն է տվել! Երբ կառավարությունը արգելում է քաղաքացուն գումար վաստակել իր վրա է վերցնում քաղաքացու մասին հոգ տանելու պատասխանատվությունը: Ապրիլ է... Երբ մեր հայրենիքին վտանգ էր սպառնում առաջինը ոտքի էին անապահով խավը և գյուղացին! Եկեք չուրանանք! Հարգենք միմիանց, ժողովուրդ, գարշելի պատմություն ենք կերտում:

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Social protection and family → Emergency assistance · Employment and labour → Labour rights and dismissal · Economy, business, and consumer affairs → Microbusiness and self-employment
Affected groups
Informal workers · Borrowers / debtors · Self-employed / microbusiness

Lsum found 3 issues

  • 01

    rental assistance program design should not rely on formal contracts due to widespread informal renting

    Social protection and familyEmergency assistance

    Open issue →
  • 02

    widespread informal and unregistered employment due to weak oversight by supervisory bodies

    Employment and labourLabour rights and dismissal

    Affected group: Informal workers

    Open issue →
  • 03

    financial and administrative barriers preventing low-income, indebted citizens from formalizing micro-businesses

    Economy, business, and consumer affairsMicrobusiness and self-employment

    Affected group: Borrowers / debtors · Self-employed / microbusiness

    Open issue →

Routed to