Skip to content
← All requests

Request #898

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն Վարչապետ, հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակում ինձ միշտ այս հարցն է հուզում. ի՞նչ եք ուզում անեք, Սերժի ու Քոչարյանի ժամանակնրում գրված օրենսդրությամբ նրանց դատե՞լ, նրանց ունեցվածքը բռնագանձե՞լ: Մի՞թե դուք չգիտեք, որ այդ օրենքներն ընդունվել են նրանց ու նրանց մերձավորների շահերը սպասարկելու համար, մի՞թե չգիտեք, որ Հայաստանում դատավարական պրոցեսներ չեն եղել, իրավաբանություն չի եղել, եղել են պայմանավորվածություններ, եղել են զանգեր, եղել է փող/ շատ փող: Քննիչները, փաստաբանները, դատավորները, ամբաստանյալները, մեղադրյալները բոլորը, բոլորը դա իմացել են ու շարժվել են այդ օրենքներով: Հիմա այսօր, այդ մարդիկ դրան են սովոր, էդպես են ապրել ու աշխատել, փոխվելու համար պետք է երկար ժամանակ, պետք են նոր օրենքներ, պետք են նոր գիտելիքներ, ամեն ինչ նոր է պետք: Բայց մենք արդյո՞ք ժամանակ ունենք այդ նորին սպասելու։ Մենք արդեն նյարդեր չունենք էտ բրազիլական սերիալներ դարձող դատավարական նիստերին հետևելու: Արդյոք ճիշտ չի՞ լինի քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմների կողմից իշխանության զավթմանը, ինչը հնարավորություն կտա կիրառել անցումային արդարադատության եւ վեթինգի ինստիտուտները։

Overview

Topics
Justice, rights, and public safety → Courts and legal aid
Locations
Հայաստանում

Lsum found 1 issues

  • 01

    ineffective judicial processes under outdated laws, citizen proposing transitional justice and vetting of officials

    Justice, rights, and public safetyCourts and legal aid

    Locations: Հայաստանում

    Open issue →

Routed to