Skip to content
← All requests

Request #863

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի՛ պարոն Փաշինյան,քանի որ երկրում տիրող արտակարգ իրավիճակի արդյունքում ժամանակավորապես անցում է կատարվել օնլայն հարթակով դասապրոցեսներին,գրեթե բոլոր շրջանավարտներին հուզող հարցը հետագայում կայանալիք միասնական քննություններն են։ Ցավոք, վիրուսը դեռևս չի նահանջում, և անորոշ է նաև կարանտինի երկարաձգման ժամկետը։Օնլայն հարթակում իրականացվող դասերի վրա շատ ջանք ենք գործադրում և՛ մենք,և՛ ուսուցիչները,սակայն այն չի կարող լիարժեք փոխարինել տետ֊ա֊տետ իրականացվող դասապրոցեսներին։ Հնարավո՞ր է այս տարի կիրառվի ընդունելության այլ եղանակ։ Ինչպես ձեր ելույթներից մեկում նշել եք Դուք,զորակոչը չի կարող հետաձգվել, հետևաբար, զգալի կերպով չեն կարող հետաձգվել նաև մեր միասնական քննությունները։ Ցանկանում ենք շուտափույթ տեղեկանալ քննությունների կարգի անցկացման վերաբերյալ Ձեր ստույգ որոշմանը։ Շնորհակալություն։

Overview

Topics
Education → Higher education
Affected groups
Youth · Students

Lsum found 1 issues

  • 01

    uncertainty over university admission exams during quarantine, graduate seeking alternative admission methods or urgent decision

    EducationHigher education

    Affected group: Youth · Students

    Open issue →

Routed to