Skip to content
← All requests

Request #836

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

1. Վարկերի հետ կապված Ձեզ սխալ են զեկուցում. բանկերը չեն սառեցնում վարկերը, այլ ստիպում են հետո կրկնակի վճարել, նախորդ և ներկա ամսվա համար, եթե շատերը չեն աշխատում կամ այս կամ այն պատճառով գումար չեն ստանում, ո՞նց են հետո միանգամից մուծելու 2. Փաթեթների հետ կապված. ՌԴ-ում աշխատողներից շատերը չեն գնացել ու գումար չունեն, շատերը բանվորություն էին անում, էլի գումար չունեն Ես գրեթե վստահ եմ, որ 9 կետից շատերը չեն օգտվելու կամ էլ 26500 դրամ ամեն երեխուն՝ քիչ է, քանի որ մեկ ամիս է առանց գործ նստած են, շատերը ՌԴ պետք է գնային աշխատելու, հիմա չեն գնում ու ոչ մի ուրիշ ֆինանսի աղբյուր չունեն Ավելի հեշտ չէր լինի էդ ամենի փոխարեն, ԲՈԼՈՐԻՆ ինչ որ X գումար վճարել հավասարաչափ, 300 մլրդ ասում եք կա, ամեն մեկիս 100 հզր դրամ տվեք՝ ասեք նստեք, ով տնից դուրս եկավ առանց հիմնավորման, զրկեք գումարից 3. Պարգևավճարների հետ կապված. Հասկանում եմ , որ լավ աշխատողին պետք է լավ վարձատրել, պարգևատրել, բայց չի կարելի ամեն ամիս պարգևավճար տալ, որպեսզի կաշառք չվերցնեն կամ լավ աշխատեն, լա՞վ չեն աշխատում. հանեք գործից 4. ՏՏ ոլորտի և առցանց կրթության հետ կապված. Ինչու՞ մեր ԲՏԱ նախարարը կամ ԿԳՍՄ նախարարը չեն մտածում սեփական zoom ծրագրի անալոգը ունենալու մասին և լոկալ ցանցում, որ արտաքին կապից կախված չլինենք, մենք պատերազմող երկիր ենք ու նման վարակների դեպքում էլ շատ հաճախ է պետք լինեու օնլայն դասեր անցկացնելը 5. ՀՀ-ում ինչու՞ չեմ գտնում մի բանկ, որը կֆինանսավորի մեզ՝ առցանց աշխատողներիս վերապրոֆիլավորվելու համար, որ ավելի շատ գումար բերենք Հայաստան 5-րդ կետի հետ կապված խնդրում եմ անպայման հաշվի առեք, որ առցանց առևտուրը, խաղերը, կայքերը, դասերը և ամեն ինչը այդ ոլորտում ծաղկում է ապրելու ողջ աշխարհում, բերեք այդ հատվածի զգալի մասը մենք անենք, Ընդամենը պետք է ժամանակ 3-6 ամիս, մեկ էլ համակարգիչ և կապ Գումարը արտասահմանից կբերենք, թե՛ ՌԴ-ից , թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից , թե՛ Աֆրիկայից, թե՛ Չինաստանից, գումար կգա, և մենք էլ տանը կմնանք, թե՛ տրանսպորտը կթեթևանա, թե՛ մենք ավելի շատ եկամուտ կստանանք Այսինքն՝ ՀՀ-ում նստած "խոպան կգնանք"

Overview

Topics
Finance, banking, and insurance → Loan repayment · Social protection and family → Emergency assistance · Employment and labour → Public sector employment · Education → Distance and digital education · Employment and labour → Training and reskilling
Affected groups
Borrowers / debtors · Parents · Children · Migrants / returnees · Public servants · Students · Teachers · Employees · Self-employed / microbusiness

Lsum found 5 issues

  • 01

    Banks requiring double payments after temporary loan deferrals, causing repayment difficulties for unemployed citizens.

    Finance, banking, and insuranceLoan repayment

    Affected group: Borrowers / debtors

    Open issue →
  • 02

    Emergency support packages are insufficient; citizen proposes a universal direct cash transfer of 100,000 AMD instead.

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: Parents · Children · Migrants / returnees

    Open issue →
  • 03

    Opposition to regular monthly bonuses for public servants as a tool to prevent corruption.

    Employment and labourPublic sector employment

    Affected group: Public servants

    Open issue →
  • 04

    Lack of a locally hosted video conferencing tool (Zoom analog) for online education and emergency resilience.

    EducationDistance and digital education

    Affected group: Students · Teachers

    Open issue →
  • 05

    Lack of bank financing/loans for retraining and upskilling citizens for remote online work.

    Employment and labourTraining and reskilling

    Affected group: Employees · Self-employed / microbusiness

    Open issue →

Routed to