Skip to content
← All requests

Request #71

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ, ՈՉ ՈՔԻ ՉԵՔ ԹՈՂՆՈՒՄ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱ, ՍՆՈՒՆԴ ԲԱԺԱՆԵՔ ՏՆԵՐՈՎ և 100% ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՔ!!!!!!!!! Հաց, կարտոֆիլ, նպարեղեն, պանիր, ձու, ձեթ, աղ, շաքարավազ, սուրճ, թեյ, անձի համար 5000-6000 դրամ եք ծախսելու մեկ շաբաթվա համար, մեկ շաբաթ էլ այդպես յոլա կգնանք, բայց հիվանդները ի հայտ կգան ու որևե մեկին առանց վարակելու։ Մեկ մարզի վրա ամենաշատը ծախսվելու 500-600 մլն դրամ, Երևանի վրա 5-6մլրդ դրամ, բայց կունենանք 100% հետագա տարածման կանխարգելում։ Արարատի մարզում արդեն լավ չի վիճակը, կարանտին հայտարարեք, կատեգորիկ արգելեք տանից դուրս գալը, զուգահեռ սնունդ ապահովելով և ոչ միայն Արարատի մարզը։ Մի 100 մլն $ երևի արդեն մեզ օգնություն են տրամադրել, ներդրեք սնունդի մեջ և արդյունքը կտեսնեք։ Հրահանգեք, թող տանեն սնունդ բաժանեն և սկսեք խստագույն մեկուսացում, քանի ավելի չի վատացել վիճակը։ Ցանկացած մարզի քաղաքում կամ գյուղում, եթե վարակի դեպքեր են գրանցվում, շտապ մեկուսացրեք այդ տեղանքը, մարդկանց սնունդը ապահովեք ու խիստ պահանջեք տանից դուրս չգան, տանից դուրս եկողներին էլ թող բերման ենթարկեն, ոչ մի տուգանք, ոչ մի ներում, միայն խիստ պատիժ։ Արդեն ներգրավված են այլ կառույցներից ուժեր, մարդկային ռեսուրսի հետ խնդիրներ չկան։ Մեկուսացրեք վարակված տեղանքները առողջ տեղանքներից ու մեկ շաբաթվա ընթացքում կկանգնեցնեք վարակը, 100%։ Միակ լուծումը՝ տանից կատեգորիկ դուրս չգալն է, հիվանդերը իրենք իրենցով կհայտնաբերվեն, այդ ընթացքում էլ ոչ ոքի չեն վարակի։ Հայաստան ժամանողներին էլ պարտադիր մեկուսացում, անկախ առողջական վիճակից, ոչ մի ինքնամեկուսացում կամ այլ մեթոդ, օդանավակայանից ուղիղ մեկուսացման վայր։ Քննարկեք այս միջոցը, մի քիչ էլ շտկումեր արեք և կիրառեք։ Ոչ մեկ սոված տանը չի նստելու, գումարները վերջանալուն պես թքած են ունենալու վարակվելու վրա, տանից դուրս են գալու գումար և սնունդ հայթայթելու։

Overview

Topics
Healthcare → Public health emergency
Locations
Արարատի մարզում · Երևանի

Lsum found 1 issues

  • 01

    strict lockdown with state-provided food delivery to households to prevent epidemic transmission

    HealthcarePublic health emergency

    Locations: Արարատի մարզում · Երևանի

    Open issue →

Routed to