Skip to content
← All requests

Request #5789

Social comment · 07 Apr 2020 · Armenian
Draft reply

Citizen message

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր անգործունեությամբ ազգադավ ծրագրեր է հովանավորում, երբ ամբողջ աշխարհում բնական գազի գինը նվազում է կատաստրոֆիկ կերպով ու երբ Հայաստանում արհեստականորեն բոլոր գներն ուռչացվում են ու բարձրացվում: https://www.lragir.am/2020/04/01/532944/?fbclid=IwAR3qFv1FtrUlBOI006PNKS5cSG7SkpSfI--kyoUudvNkyXcRVMWbCuaKRgc Գազպրոմ Արմենիան, իր հայտնի դրածո խրտվիլակ խոպանչիկներով հանդերձ, մեր հայ ազգի ու պետության գլխավոր թշնամին են եղել և մնում ու հանդես են գալիս որպես իսկական պետական դավաճաններ: Հայաստանի ներսում սրանք կրեմլի դրածո թշնամիներ են, այլ խոսքեր չկան սրանց բնութագրելու: Սրանց կողքին ու թիկունքին են նաև այս ծրագրերն հովհանավորողները ու պատկան վերին այն պաշտոնյաները, որոնք հայտարարում են, որ դա իրենց գործունեությանը չի վերաբերում և կամ պիտի մի քանի ամիս ուսումնասիրեն նոր միջոցներ ձեռնարկեն: Եւ դա հայտարարում են հեղափոխականները ??? Հիմա կարդացեք ստորև. https://lenta.ru/news/2020/03/23/gas/ Փաստորեն ռուսը մեկ մետր խորանարդ գազի դիմաց պիտի վճարի 41 դրամ, իսկ հայ սպառողը 400 տոկոսով ավելի, ինչու: Հայրենակիցներ ինչ է նշանակում սոսկալի այս վայրագությունը սեփական ազգի նկատմամբ ??? Կամ.««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Ինչ է նշանակում համանման այս տականքությունը, երբ աշխարհում բնական գազի գինը նվազել և հասել է 1000 խորանարդի դիմաց 95 դոլարի: Ըստ էլեմենտար թվաբանության հայ սպառողին կարող են գազը վաճառել ընդհուպ 50-60 դրամով ու մի լավ էլ շահույթ կորզել: Ատոմակայան ունեցող երկրում, ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի նման ահավոր բարձր ու անհիմն սակագինը, եթե ոչ թալան: Հիմա. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կոչեցյալը ազգի շահերի համար պիտի պայքարի, թե, համանման ազգադավ ու երկիրն հայաթափող ծրագրեր հովանավորի, հայտարարելով, որ իրենք 24 ժամ աշխատում են, ում օգտին՝ Հայաստանի հասարակության, թե օտար խուժանի ու նրանց դրածոների, որանք հազարավոր դոլարներով աշխատավարձեր են պլոկում չփլաղ ջաներին կատու շալակած հայ անպաշտպան սպառողից... Կամ պուտինը չգիտի, որ աշխարհին ու եվրոպային գազը վաճառում է 95 դոլարով, երբ իր ,,ռազմական դաշնակցին,, այն վաճառում է մի քանի անգամ ավել գնով ??? Հերիք չէ հայ բարձրագույն պաշտոնյաները 24 ժամ անընդհատորեն մանիպուլյացիաներով զբաղվեն ??? Որ 24 ժամ աշխատում եք, ինչու է երկում գներն արհեստականորեն աճում ??? Գների կայունությունը խախտող ցանկացած պատկան պաշտոնյա պիտի հեռանա իր պաշտոնից, քանզի դա պետական անվտանգության հարց է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ժողովրդավարություն ու անկախություն ապահովող իշխանություններ գոյություն չունեն ու, որ մեր երկրում անտերությունն է տիրում, երբ ազգը մի մարդու պես կանգնեց հեղափոխության թիկունքին, արդյունքում ձեռք բերելով շարքային տեղափոխություն:

Overview

Urgency Standard
Clearance Senior approval
Target response days 15
Recommended channel Public reply
Topics
Infrastructure and utilities → Energy, gas, and heating · Economy, business, and consumer affairs → Prices and cost of living
Affected groups
Consumers

Lsum found 2 issues

  • 01

    Contesting the proposed 36% natural gas tariff increase and demanding lower prices based on falling global market rates.

    Infrastructure and utilitiesEnergy, gas, and heating

    Affected group: Consumers

    Open issue →
  • 02

    Complaint regarding artificial inflation of consumer prices and demand for the resignation of officials failing to ensure price stability.

    Economy, business, and consumer affairsPrices and cost of living

    Affected group: Consumers

    Open issue →

Routed to