Skip to content
← All requests

Request #5411

Social comment · 06 Apr 2020 · Armenian

Citizen message

պարոն Վարչապետ հարցս վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին. գարնանացանի այս շրջանում իրականացվող աշխատանքներն առաջ տանելու համար շատ կարևոր է գյուղ տեխնիկայի օգտագործումը։ Հատկապես մեծ հողատարածքների դեպքում, գյուղ տեխնիկայի անհրաժեշտությունն արդիական է։ Մասնավոր անձանցից /լիզինգով/ գյուղմեքենա գնելը գործող պայմաններում շատ դժվար է, քանի որ հողի մշակման մյուս ծախսերը, օրինակ՝ ջրամատակարարում, սրսկում և այլն, այնքան շատ են, որ անհնար է նաև լիզինգի նման մեծ ծախսեր իրականացնել։ Գյուղ մեխանիզացիայի ձեռք բերման համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է Կառավարության ուղղակի միջամտությունը։ Արդյո՞ք հնարավոր է, որ պետությունը ձեռք բերի գյուղ տեխնիկա և այն վարձակալությամբ տրամադրի գյուղացիներին, հատկապես սեզոնային կարևոր ժամանակահատվածներում մեծ հողատարածքներ մշակող գյուղական համայնքների, միությունների, ֆերմերների համար։ Ընդ որում դա կարող է արվել նաև փոխշահավետ, որ ֆերմերները փոխհատուցեն վճարները պետությանը՝ ստացված բարիքի տեսքով։ Շնորհակալություն։

Overview

Topics
Agriculture → Agricultural support and finance
Affected groups
Farmers

Lsum found 1 issues

  • 01

    high costs of agricultural inputs and leasing make machinery acquisition unaffordable; seeking state-led machinery rental

    AgricultureAgricultural support and finance

    Affected group: Farmers

    Open issue →

Routed to