Դոգմատիկ է այն, որ երբեք ներառական քաղաքական հաստատությունները չեն կարողացել գոյատևել կորզող տնտեսական հաստատությունների հետ( համաձայն Տ. Աճեմողլու, Ռոբինսոն Ջեյմս Ա. <<ինչու են ձախողվում պետությունները>>, Անտարես, 2018 ,) ի դեպ, դուք էլ այս գրքին կարևորություն տվել և ընթերցել եք։
Փորձեմ տանել զուգահեռներ մեր իրականության հետ՝ հնարավորինս չշեղվելով տրամաբանությունից։
Եթե նախկինում քաղաքական և տնտեսական հաստատությունները կորզող էին և փոխկապակցված գոյատևում էին տարիներ շարունակ, որի մասին ամենաշատը դուք էիք խոսում։
2018֊ ին Քաղաքական հաստատությունների կարգավիճակը վիճարկվեց և մեր երկրում ձևավորվեց նոր ներառական քաղաքական հաստատություն(հուսով ենք այդպես է)։
Բոլորս տեսնում ենք, որ նախկին տնտեսական հաստատություններում, որոնց դուք էլ էիք անվանում կորզող(թալանել են!) մեծ հաշվով ոչինչ չի փոխվել:
Հիմա ինչպես են մեր ներկայիս ներառական քաղաքական հաստատությունները գոյատևում այդպես էլ նույնը մնացած կորզող տնտեսական հաստատությունների հետ?