Skip to content
← All requests

Request #5085

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն Փաշինյան, ես Վերոնիկա Հայրապետյանն եմ 41 տարեկան եմ։ Հարցս վերաբերում է օնկոլոգիկան հիվանդների աջակցությանը։ 2 տարի առաջ ինձ մոտ հայտնաբերվեց կրծքի չարորակ ուռուցք։ Դիմելով բազմաթիվ բժիշկների հասկացանք ,որ եթե ձեռք չբերենք այն գումարները որոնք անհրաժեշտ են որակյալ և արդյունավետ բուժման համար, ուրեմն կորցնում էս հույսդ և որակյալ բուժման հնարավորությունը։ Մենք հարազատների, ընկերների օգնությամբ նաև մոտ 5000000 վարկերի ձեռք բերմամբ կատարեցինք իմ բուժումը և վիրահատությունը։ Ցանկացած մարդ ով հաղթահարել է օնկոլոգիկան հիվանդությունը, բուժումն ավարտելուց հետո 5 տարի դեռ գտնվում է ռիսկային գոտում ։ Մեզ թոշակվորման կարգ հասնում է միայն 1 տարի։ Այդ կարգի շնորհիվ մենք տարին 1 անգամ կարողանում ենք կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն անվճար անցնել, որի արժեքը 110000դրամ է ։ Բայց սա ընդամենը 1 տարի։ Մեզ ասում են, որ մեզ մեկ տարի է հասնում կարգը և որ մենք մեկ տարի հետո համարվում ենք բուժված պացենտներ։ Ասացեք խնդրեմ, եթե իմ նման հարյուրավոր մարդիկ վաճառում են իրենց բնակարանները որպեսզի փրկեն իրենց կյանքը և հետո ստիպված մի հատ էլ պետք է վճարեն բավական թանկ հետազոտությունների համար, ոնց անենք մենք։ Գոնե 5 տարի հնարավոր չէ այդ 3 կարգը պահպանել։ Հավատացեք պարոն վարչապետ օնկոլոգիկան հիվանդությունը շատ երիտասարդացել է հիմա։ Երիտասարդ մայրեր, աղջիկներ չունենալով այդ գումարները փակուղու առաջ են կանգնում։ Եվ ի վերջո օնկոլոգիկան հիվանդություններով պայմանավորված մահացությունների թիվը շատ մեծ է երիտասարդների շրջանում ։ Խնդրում եմ ձեզ առաջիկայում առողջապահական համակարգի մեջ ներառեք 5տարի անվճար հետազոտություններ ցանկացած օնկոպացիենտների համար։

Overview

Topics
Social protection and family → Disability support · Healthcare → Access and coverage
Affected groups
Patients · Persons with disabilities · Borrowers / debtors

Lsum found 2 issues

  • 01

    disability status (3rd category) for cancer patients is limited to one year despite a five-year high-risk period

    Social protection and familyDisability support

    Affected group: Patients · Persons with disabilities · Borrowers / debtors

    Open issue →
  • 02

    request to provide five years of free diagnostic examinations for all cancer patients in the healthcare system

    HealthcareAccess and coverage

    Affected group: Patients

    Open issue →

Routed to