Skip to content
← All requests

Request #5066

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի՛ պարոն Փաշինյան, մինչև ե՞րբ ենք մենք առանց աշխատանքի (բնականաբար, նաև առանց աշխատավարձի), տանը փակված մնալու։ Գոնե այս թանկացումները չլինեին։ Բացի այդ, ինչո՞ւ պիտի ժողովրդի մի մասը տանը փակված մնա ամբողջ օրը, իսկ մյուսները՝ հերիք չի դուրս են գալիս տանից (խոսքը ծայրահեղ վիճակների մասին չէ, դա, ինքնին, հասկանալի է), մի հատ էլ առանց դիմակի, ձեռնոցի (էլ չեմ խոսում տեղաշարժման թերթիկի ու անձնագրի մասին): խնդրում եմ հնարավորինս խստորեն հետևեք այս ամենին։ Տանը մնալու հորդորը պետք է հավասարապես գործի ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Իսկ առանց դիմակի ու ձեռնոցի դուրս եկողները սպառնացող վտանգ են բոլորիս համար։ Հենց նրանց պատճառով է, որ մենք չենք կարողանում դուրս գալ այս դաժան կարանտինային վիճակից։ Հուսով եմ՝ այս կարևոր խնդիրը հրատապ լուծում կստանա, թե չէ ինչքա՞ն է այսպես շարունակվելու։ Գոնե տուգանք սահմանեք առանց ձեռնոցի ու դիմակի դուրս եկողների համար։ Երևի միայն այդ դեպքում խելքի գան։

Overview

Topics
Employment and labour → Job access and unemployment · Healthcare → Public health emergency
Affected groups
Unemployed

Lsum found 2 issues

  • 01

    unemployment and income loss due to lockdown restrictions, compounded by rising cost of living

    Employment and labourJob access and unemployment

    Affected group: Unemployed

    Open issue →
  • 02

    unequal compliance with quarantine rules and lack of enforcement of mask and glove mandates

    HealthcarePublic health emergency

    Open issue →

Routed to