Skip to content
← All requests

Request #4940

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն Փաշինյան, համավարակի դեմ պայքարի համար նախատեսված սահմանափակումները և կանխարգելիչ միջոցառումները հիմնականում համարժեք են իրավիճակին: Սակայն խիստ թերի են դրանց իրականացման մակարդակն ու վերահսկողությունը: Այս երկակի վիճակը հանգեցնում է նրան, որ նախատեսված խիստ սահմանափակումները և կանխարգելիչ միջոցառումները մի կողմից լուրջ բացասական ազդեցություն են թողնում սոցիալ տնտեսական իրավիճակի վրա, իսկ մյուս կողմից չի ապահովվում սահմանված սահմանափակումների ու կանխարգելիչ միջոցառումների ակնկալվող արդյունավետությունը: Այս խնդրի լուծման համար կամ պետք է շեշտակիորեն մեծացնել սահմանված սահմանափակումների ու կանխարգելիչ միջոցառումների պահպանման նկատմամբ տարբեր մարմինների կողմից իրականացվող վերահսկողությունը, կամ թուլացնել ֆորմալ սահմանափակումները՝ մինչև փաստացի պահպանվող մակարդակ, համապատասխանորեն մեծացնելով տնտեսական ակտիվության հնարավորությունները ....

Overview

Topics
Healthcare → Public health emergency

Lsum found 1 issues

  • 01

    Inadequate enforcement of pandemic restrictions causes economic harm without achieving expected public health outcomes.

    HealthcarePublic health emergency

    Open issue →

Routed to