Skip to content
← All requests

Request #4869

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի վարչապետ։ Ուզում եմ փոքրիկ առաջարկ անել։ Ուրախ կլինեմ, եթե այն օգտակար լինի։ Որպեսզի աշխատի արտադրությունը, կարծում եմ անհրաժեշտ է աշխատողներին ապահովել սկաֆանդրներով, որոնց կարը կարող են ապահովել այժմ պարապուրդի մատնված կարի ֆաբրիկաները։ Սկզբից քիչ արտադրեն, ապահովելով անհրաժեշտ հեռավորությունը աշխատակիցների միջեւ, որոնք հագնելով շարունակեն կարել, ապահովելով նորանոր աշխատողների արտահագուստը։ Կարծում եմ գործարանները կունենան պահեստավորված հումք եւ, եթե այն հնարավոր լինի համապատասխան տեխնոլոգիայով ախտազերծել, ինչպես նաեւ ապահովել արտադրամասերի ախտահանման փակ տարածքներ, ապա սկաֆանդրները կթողնվեն այդ տարածքներում գործից հետո, իսկ առավոտյան կրկին կօգտագործվեն։ Հարգանքներով, Դորա Սարգսյան, 79 տ։

Overview

Topics
Employment and labour → Working conditions and safety
Affected groups
Employees · Businesses

Lsum found 1 issues

  • 01

    proposal to utilize idle garment factories to produce protective suits, enabling manufacturing to resume safely

    Employment and labourWorking conditions and safety

    Affected group: Employees · Businesses

    Open issue →

Routed to