Skip to content
← All requests

Request #4753

Social comment · 05 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Կգա <<վաղվա>> օրը, իր անմխիթար պատկերով։ Համատարած թշվառություն, աղքատություն, գործազրկություն, հիասթափություն։ Սա հաղթահարելու համար պետությունը կառաջարկի մի քանի փոխհատուցման ծրագրեր ու այսպես կոչված <<արտոնյալ>> վարկեր, որոնք անխուսափելի արժեզրկման պարագայում հազիվ կբավարարեն նախկինում վերցված վարկերի մարման համար, ու որևէ տնտեսական բարելավում չեն բերի։ Այս վիճակը շղթայական կբերի կյանքի միջին տևողության նվազման ու մահացությունների ավելացման այլ հիվանդություններից, թերսնուցումից, բժշկության անմատչելիությունից, սուիցիդից։ Զուգահեռներ տանելով համաճարակի պատճառով ամենավատ պայմաններում հայտնված երկրների հետ(Իտալիա, Իսպանիա), որտեղ ռեսուրսների սպառումը բերեց առողջապահական համակարգի կաթվածահար լինելու, որը և պատճառ դարձավ մեծաթիվ մահերի, կարող եմ թվերով համադրել, որ մեզ մոտ կարող է լինել 4500 հիվանդ։ Նրանցից ընդամենը 900- մոտ կլինի ինչ որ ախտանիշների դրսևորում, որից ինտենսիվ թերապիայի կարիք կունենան ոչ ավել 200 հիվանդ։ Ընդ որում սա ավելի քան 2 ամսվա ընթացքում։ Համեմատության համար Հայաստանում 2 ամսվա ընթացքում միայն ավտովթարներից ունենում ենք մոտ 65 զոհ ու մոտ 1100 վիրավոր։ Սրան գումարեք արտադրական միջադեպերից զոհերն ու վիրավորները։ Բայց այս վիճակագրությունը առիթ չի տվել մտածել, թե կարելի է որևէ համապետական սահմանափակում մտցնել տնտեսվարելու կամ տեղաշարժվելու առումով։ Հիմա, երբ երկրով մեկ համատարած սահմանափակումներ են, պարզ է, որ այդ ռիսկը իջեցված է, բայց կցանկանայի թվերով տայիք տրամաբանական հիմնավորում, որ միջոցառումները, որ սահմանափակումների առումով կրում է ոչ թե թիրախային բնույթ այլ համապետական են, եղել են ու կարող են մնալ միակ միջոցը, որ առողջապահական համակարգը կաթվածահար չլինի, ու թվերով ներկայացնեիք, թե ռիսկային քանի մահվան դեպքից խուսափելու համար է երկրով մեկ կյանքի բնականոն ընթացքը կանգնեցվել։

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Healthcare → Public health emergency · Social protection and family → Emergency assistance
Locations
Հայաստանում · Իտալիա · Իսպանիա
Affected groups
Businesses · Borrowers / debtors

Lsum found 2 issues

  • 01

    citizen requesting statistical justification and logical rationale for nationwide public health emergency restrictions over targeted measures

    HealthcarePublic health emergency

    Locations: Հայաստանում · Իտալիա · Իսպանիա

    Affected group: Businesses

    Open issue →
  • 02

    state compensation programs and privileged loans deemed insufficient to cover existing debts and prevent economic decline

    Social protection and familyEmergency assistance

    Locations: Հայաստանում

    Affected group: Borrowers / debtors

    Open issue →

Routed to