Skip to content
← All requests

Request #4732

Social comment · 05 Apr 2020 · Armenian · Unresolved topic category

Citizen message

Մեծարգո վարչապետ գազի գինը սահմանին նվազեցնելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և կա արդյո՞ք դրական արդյունք։ Մեծարգո վարչապետ ժամանակը չէ արդյոք Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին Ձեր անմիջական միջամտության (որպես համայն հայության անվտանգության երաշխավորի)։ Քանի որ հավատացած եղեք Ձեր հեղինակության և վճռական քայլերի արդյունքում հնարավոր կլինի հանդարտեցնել իրավիճակը Արցախում։ ԵՒ կխնդրեի հետագայում ուշադրություն դարձնել նաև իմ հրատապ առաջարկներին ։ Պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում իմ անմիջական մասնակցությունը բերել այդ ծրագրերի մշակման աշխատանքներին։ ❗Հրատապ առաջարկ❗ Մեծարգո պն.Փաշինյան կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով առաջարկում եմ օժանդակություն տրամադրել նաև պետության նկատմամբ հարկային պարտավորություններ ունեցող մանր ու միջին այն ձեռնարկատերերին, որոնց հաշիվների վրա հարկային և հարկադիր մարմինների կողմից արգելանք է կիրառվել։ Աջակցության չափը սահմանել մեկից մինչև երկու մլն. դրամի չափով։ 1.Աջակցությունը տրամադրվում է ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից, 24ամսվա ընթացքում մարման նպատակով։ 2.Վարկային գումարը տրամադրվում է անկանխիկ, որը կուղղվի միայն նախորդ տարիներին կուտակված հարկային պարտավորությունների մարմանը։ 3.Այդ աջակցությունից կարող են օգտվել այն գործատուները, որոնք 2020թ. մարտի 13-ից սկսած իրենց աշխատողներին չեն ազատել աշխատանքից և չեն դադարեցրել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ 4.Տնտեսվարողը վարկի համար դիմելու պահին չպետք է ունենա նախորդ 12 ամիսների ընթացքում գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետն անց վարկային պարտավորություն։ Օժանդակության արդյունքում` 1. Տնտեսվարողը կշարունակի իր ձեռնարկատիրական գործունեությունը և հարկային պարտավորությունների հետագա կատարումը։ 2.Պետությունը ետ կվերադարձնի իր կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը հարկային մուտքերի տեսքով։ 3. Պետությունը կխուսափի գործազրկության հետագա ծավալների մեծացումից։ Պարզաբանում. Քանի որ բանկերը խուսափում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկեր տրամադրել, անկախ նրանց դրական վարկային պատմությունից։ Լինելով զբաղվածության ոլորտի մասնագետ` ունեմ առաջարկություններ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում փոփոխություններ կատարելու առնչությամբ։ Հուսով եմ այդ փոփոխությունները և առաջարկությունները հետագայում կխթանեն գործատուների և պետական մարմինների միջև վստահության և սերտ համագործակցության համար, ինչպես նաև կանխատեսվող գործազրկության ծավալների մեղման համար։

Overview

Review reason Unresolved topic category
Topics
Infrastructure and utilities → Energy, gas, and heating · Other → Other unresolved · Economy, business, and consumer affairs → SME and business support · Employment and labour → Job access and unemployment
Locations
Արցախում · ՀՀ տարածքում
Affected groups
SME owners · Businesses · Unemployed

Lsum found 4 issues

  • 01

    Inquiry regarding agreements reached with Russia on reducing the border price of natural gas

    Infrastructure and utilitiesEnergy, gas, and heating

    Open issue →
  • 02

    Request for the Prime Minister's direct intervention to stabilize political and security developments in Artsakh

    OtherOther unresolved

    Locations: Արցախում

    Open issue →
  • 03

    Proposal for COVID-19 financial support to tax-indebted SMEs with frozen bank accounts to prevent closures

    Economy, business, and consumer affairsSME and business support

    Locations: ՀՀ տարածքում

    Affected group: SME owners · Businesses

    Open issue →
  • 04

    Proposal to modify annual state employment programs to mitigate projected unemployment and improve cooperation

    Employment and labourJob access and unemployment

    Affected group: Businesses · Unemployed

    Open issue →

Routed to