Skip to content
← All requests

Request #4596

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգանքներս պարոն վարչապետ, Ձեզ եմ դիմում մի խնդրանքով. տասնյակ երիտասարդներ դեռևս հոկտեմբեր ամսից հանձնելով քննություններ, բարձր միավորներով ընդունվել են Գյումրու ՃՈ Հաշվառման քննական բաժանմունք, այնուհետև նրանցից յուրաքանչյուրին նշանակել են առանձին հաստիքների,որից հետո Երեվանում անցել են մեկշաբաթյա փորձաշրջան: Արդեն 5 ամիս է ինչ չունենք ոչ մի լուր,թե երբ են սկսելու աշխատել, մեծ մասը դուրս են եկել աշխատանքներից, հիմա անորոշ և վախի մեջ են, թե ինչ է լինելու իրենցից յուրաքանչյուրի հետ: Բազմիցս դիմել են և ներկա և նախկին պետերին և ստացել պատասխան,որ շենքի շինարարությունն է պատճառը, որ հիմա չեն կարող անցնել աշխատանքի:Սակայն վերջերս էլ ասեցին,որ հնարավոր է լինեն կրճատեւմներ դեռ չհրամանագրվածների մեջ: Հիմա տագնապի մեջ են և ոչ մի տեղից չեն կարող հստակ պատասխան ստանալ` երբ են անցնելու այդքան սպասված աշխատանքին: Խնդրանքս է` հնարավորության դեպքում արձագանքեք նամակիս և փորձեք օգնել մի խումբ երիտասարդների անցնեն իրենց ուժերով ընդունված աշխատանքին: Կանխավ շնորհակալություն:

Overview

Topics
Employment and labour → Public sector employment
Locations
Գյումրու · Երեվանում
Affected groups
Youth · Unemployed

Lsum found 1 issues

  • 01

    hiring delay for qualified candidates at Gyumri Road Police registration-examination unit due to construction and potential cuts

    Employment and labourPublic sector employment

    Locations: Գյումրու · Երեվանում

    Affected group: Youth · Unemployed

    Open issue →

Routed to