Skip to content
← All requests

Request #4553

Social comment · 05 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Հարգելի պարոն Վարչապետ, Սույն գրությամբ կուզեի Ձեզ հարցնել հետևյալu։ Մի քանի սփիւռքայհայ գործարար-նախաձեռնողներ՝ պր. Վահէ Կարապետյան և պր. Վաչական Պետրոսյան, որոնք իրենց կարգին Հայաստանում - ներառյալ Արցախ - ինքնաշարժերի ու քարյուղի և բնական գազի արտադրության նախաձեռնած, սակայն դժբախտաբար, որոշ պետական պաշտոնյաների „անհասկանալի խոչընդոտների“ ենթարկվելով, իրենց գործը չեն կարողացած դրական վերջի հասցնել... Առանց մանրամասնությունների մտնելու, որոնք արդեն Ձեզ ու հանրության ծանոթ են, պիտի ուզեի մատնանշել այն հանգամանքը, որ մեր երկրին այդքան անհրաժեշտ տնտեսական ներդրումների ու արդիւնաբերության զարգացման պահանջարկի պահուն, ինչպե՞ս կարելի է նման դրական ու կոնկրետ առաջարկները ձևով մը մերժել ու մարդկանց հուսախափության մատնել... Ակնհայտ է, որ նման հրատապ հարցերում Ձեր անձնական միջամտությունը անհրաժեշտ է և որքան որ էլ ցածր մակարդակի պաշտոնյաներ, ինչ ինչ „դրդապատճառներով“ գործը դեպի զառիվեր կմղեն - այստեղ նունիսկ չեմ կարող բացառել արտասահմանյան „որոշ կեդրոնների“ խոչընդոտող միջամտումը...-, այնուամենայնիվ մեզ համար այդքան կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ստեղծմամբ ու զարգացմամբ, ըստ իս, պետական ամենաբարձրագույն մակարդակով պետք է զբաղիլ ու վերահսկում կատարել, դաշտը չթողնելով մանր-մունր չինովնիկների քմահաճույքին...: Հավելյալ պիտի ուզեի նշել, որ ներկա պատկերի տակ ո՞ր սփիւռքահայ – օտարների մասին ընդհանրապես դեռ չեմ խոսիր...- ներդրողը պիտի համարձակի Հայաստանում որևէ նշանակալից ներդրում կատարել... Հարգելի պարոն Վարչապետ, Չունենալով որևէ անձնական շահագրգռություն վերոհիշյալի կապակցությամբ, բացի մեր հայրենիքի ու ժողովուրդի զարգացումը, ես կրկին պիտի խնդրեի, որ Ձեր շատ էական միջամտումը և վերահսկումը առնվազն այս երկու նախաձերնությունների պարագային անհրաժեշտ է, որոնց իրականացումը անկասկած պիտի խրախուսեր այլ ներդրումների ու նաև աշխատատեղերի ստեղծումը Հայաստանում: Հնարավոր է՞արդյոք այս երկու հարցերի կապակցությամբ Ձեր վերջին գնահատանք/մեկնաբանումը ստանալ։ Մնամ հարգանոք՝ Արսեն Գիւլիստանյան Վիեննա 05.04.2020

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Economy, business, and consumer affairs → SME and business support
Locations
Հայաստանում - ներառյալ Արցախ
Affected groups
Businesses

Lsum found 1 issues

  • 01

    Diaspora investors facing bureaucratic obstacles from state officials in automotive and oil/gas projects, seeking government intervention.

    Economy, business, and consumer affairsSME and business support

    Locations: Հայաստանում - ներառյալ Արցախ

    Affected group: Businesses

    Open issue →

Routed to