Skip to content
← All requests

Request #4542

Social comment · 05 Apr 2020 · Armenian · Legally sensitive

Citizen message

Պարոն Փաշինյան, այս համաճարակի և մեր երկրի ու ժողովրդի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման արդյունավետության բարձրացման համար ազգայի միավորման ու համախմբման ձեր կոչերը կարծես թե այնքան էլ լուրջ արդյունքներ չեն տալիս: Ընդհակառակը, լրատվամիջոցներով, սոցցանցերում և այլ հարթակներում երբեմն հնչող խիստ անհրաժեշտ ու օգտակար կառուցողական դիտարկումների, քննադատության ու առաջարկությունների հետ մեկտեղ ընդդիմադիր քաղաքական գործունեության և խոսքի ու լրատվության ազատության քողի տակ ահագնանում ու վտանգավոր չափերի ու որակի են հասնում անձնական վիրավորանքներն ու վայրահաչությունը, պոպուլիստական ապակառուցողական հայտարարությունները և առաջարկությունները, ապատեղեկատվությունը, սադրիչ գործողությունները, հանրության մոտ դժգոհության ու անվստահության սերմանումը, խուճապի հրահրումը և այլն: Այս պարագայում ինչպես եք վերաբերում այն առաջարկությանը, որ Դուք մեկ անգամ ևս հայտարարեք և հորդորեք վերջ տալ կառուցողական պետականամետ ուժերի ու քաղաքացիների կողմից շարունակվող սև և սպիտակի, հնի ու նորի անապագա ու վնասակար հակամարտությանը և համախմբվել ազգային ամբողջ ներուժը առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու համար՝ միաժամանակ շոշափելիորեն խստացնելով վայրահաչոցների, ապատեղեկատվության, սադրիչ գործունեության և ապապետական հարակից այլ գործունեության դեմ պայքարը: Այս առումով ինչպիսին է նաև Ձեր դիրքորոշումն այն առաջարկի նկատմամբ, որ ինքներդ որպես մեր պետոիթյան առաջին դեմք միջնորդություն ներկայացնեք պ. Քոչարյանի խափանման միջոցը ժամանակավորապես փոխելու վերաբերյալ՝ ակնկալելով միաժամանակ, որ նա և իրեն աջակցող ուժերը ևս կօժանդակեն իշխանություններին համախմբելու և մոբիլիզացնելու ժողովրդին առկա մարտահրավերների դիմակայման ու հիմնախնդիրների արդյունավետ լուծման շուրջ:

Overview

Review reason Legally sensitive
Topics
Justice, rights, and public safety → Rights and discrimination · Justice, rights, and public safety → Courts and legal aid

Lsum found 2 issues

  • 01

    combating disinformation, personal insults, and provocative activities by tightening regulations on public speech

    Justice, rights, and public safetyRights and discrimination

    Open issue →
  • 02

    request for Prime Minister to petition for changing the preventive measure of former President Robert Kocharyan

    Justice, rights, and public safetyCourts and legal aid

    Open issue →

Routed to